Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ֆրանսիայի Սենատը տվեց նոր հնարավորություն. Որն է ի վերջո հայության նպատակը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախաձեռնությունը: Ռազմական դրությունը դիտարկվում է Հայաստանում քաղաքականբ իշխանության դեմ պայքարի ակցիաների խոչընդոտ, հաշվի առնելով այն, որ այդ ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները փաստացի հայտնվում են ընդհուպ քրեական պատասխանատվության թիրախում:

Իշխանությունն ինչպես հայտնի է ռազմական դրության չեղարկման հարցում հղում է անում զինվորականությանը, նշելով, որ զինվորականները կասեն, թե արդյո՞ք երբ է նպատակահարմար ռազմական դրությունը չեղարկելը: Ակնառու է, որ հարցը գտնվում է ներքաղաքական դիրքային պայքարի համատեքստում: Դա այն դեպքում, երբ Հայաստանում ռազմական դրության չեղարկումից առաջ հրատապ է քաղաքական ամլության չեղարկումը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի քաղաքական ամլության չեղարկումը, որը թույլ կտա հասարակական-քաղաքական զարգացումները լցնել բովանդակությամբ, գաղափարներով:

Բանն այն է, որ ռազմական դրությունը խանգարում է ակցիաներին, զանգվածային գործողություններին, բայց ռազմական դրությունը չի խանգարում հանրության հետ գաղափարական, բովանդակային երկխոսությանը, որ պետք է վարել ստեղծված ռազմա-քաղաքական պարտության դրանից բխող բարդ իրադրության և մարտահրավերներին, Հայաստանի ու Արցախի համար թեկուզ քիչ, սակայն հնարավորությունների օգտագործման համատեքստում: Հնարավորություններ, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի Սենատը ընձեռեց հայկական շահերին նախօրեին:

Իհարկե դա նվեր կամ մարդասիրական օգնություն չէր, այլ Ֆրանսիայի քաղաքական շահով պայմանավորված ակտ: Սակայն ակտ, որը բխում է նաև Հայաստանի շահից ու ենթադրում է աշխատանք, քանի որ Սենատի որոշումը անշուշտ սկիզբ է նոր տրամաբանության, և ամենևին ոչ մեկանգամյա գործողություն: Ըստ այդմ, ինչ տրամաբանությամբ է այդ սկզբին պատրաստ Հայաստանն իր ներքին քաղաքական ներկայիս հարաբերակցությամբ: Մենք այժմ լսում ենք միայն «դիսկուրս» հայրենասիրություն-դավաճանություն տրամաբանության ներքո: Մի բան, որն աշխարհում հետաքրքիր չէ որևէ մեկին, և թերևս հետաքրքիր չէ անգամ Հայաստանում: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում անտարբեր են դավաճանության հանդեպ: Պարզապես մարդիկ ունեն փաստ և ծանր իրավիճակ, ու քաղաքական էլիտաների հավակնորդներից ակնկալում են ոչ թե խաղ դրանից բխող ծանր զգացմունքների վրա, այլ ելքերի վերաբերյալ առարկայական խոսակցություն, որտեղ իշխանափոխության հարցը այլևս կդիտվի նպատակներին կամ լուծումներին ուղղված միջոց, ոչ թե բուն նպատակ: Եվ աշխարհն էլ, որ շարունակում է իր քաղաքականությունը այդ թվում հայկական՝ արցախյան հարցում, ուզում է թերևս հասկանալ, թե որն է ի վերջո հայկական քաղաքական դասի և հայության նպատակը գոնե ծանր պարտությունից հետո: Որովհետև այդ նպատակը աշխարհի համար ադպես էլ անհասկանալի էր մնացել առաջին հաղթանակից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում