Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
Դիմելով Գևորգ Գորգիսյանին` «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց. «Դուք անազնիվ հռետորաբանություն օգտագործեցիք` ասելով, թե ձեր վարչապետն է այդպես հայտարարել, ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարն է հայտարարել: Դուք ծանո՞թ եք, որ նույն ՌԴ նախագահը ասել է, որ հայտարարությունից շեղվելու դեպքում շատ լուրջ հետևանքներ կլինեն: Կամ` Թուրքիայի նախագահի հայտարարությանը ծանո՞թ եք»:
Նա նաև հիշեցրեց, որ ընդդիմությունը որեշել էր, որ բացի վարչապետի հրաժարականից` այլ հարց չի քննարկելու: «Ուղիղ տրված հարցին նպատակադրվա՞ծ եք այլ կերպ պատասխանում: Խնդիրը լուծելու համար պետք է ազնիվ լինելու ջանք թափել»:
Մանրամասն՝ տեսանյութում: