Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պարզաբանել է այսօր մեծ աղմուկ հանած այն որոշումը, ըստ որի պարգևատրվելու են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները: Ներկայացնում ենք նրա գրառումը ստորև.
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում: