Sunday, 17 01 2021
Sunday, 17 01 2021
10:45
Հայտնի է աշխարհի լավագույն ոչ մեծ քաղաքը
Հայաստանը ոչինչ չի անում․ երբևէ չենք ունեցել համարժեք դեսպան Իրանում
Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ
Հանքարդյունաբերությունը Հայաստանում թափանցիկ չէ. Պետք է պարզել՝ մեր ազգային հարստությունը ուր է գնում
10:05
Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը մեկ վայրկյանում ոչնչացնելու արմատական միջոց
09:55
Գիտնականները նախազգուշացրել են հնարավոր նոր սառցե շրջանի մասին
Առաջիկա օրերին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ
09:32
Tesla-ն գերեզմանոցում հայտնաբերել է գոյություն չունեցող մարդու
09:23
ԱՄՆ նախագահի երդմնակալությանն ընդառաջ Facebook-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել
09:15
Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում
Շրջափակված երկաթուղու բացումը կոչված է Հարավային Կովկասին ապահովելու նոր բարգավաճում. Neue Zürcher Zeitung (Շվեյցարիա)
00:00
Pfizer-ը և BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար
Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով
Սուտ է. ԱԱԾ-ն արձագանքում է Միքայել Մինասյանին
Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը
23:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի 15 տեսակի մետաղներ Իրան տեղափոխելու համար
23:15
ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին
23:00
Բայդենը պետքարտուղարի տեղակալների թեկնածուներ է առաջադրել
Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին
Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը
22:30
Հնարավոր է՝ COVID-19-ը առաջացած լինի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում․ Պոմպեո
Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա սուտ մատնության համար. Արարատ Միրզոյան
Երևանի դպրոցներից մեկը նոր տնօրեն ունի․ քաղաքապետի պաշտոնակատարը ստորագրել է որոշումը
Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ
22:15
Հնդկաստանում մեկնարկել է Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Երբ և ինչպես է ընդունվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. իրավապաշտպանի հիշեցումը
Իրանը կարող է միանալ ռուս-թուրքական հակաամերիկյան համաձայնությանը, ինչն աղետալի կլինի Հայաստանի համար

Մեր տեղեկություններով Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները կարողացել են ժամանակին դուրս բերել իրենց ունեցվածքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանում գործող օպերատիվ շտաբի շահումյանցիների աջակցության կենտրոնի աշխատանքների համակարգող, Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Աստվածատրյանը: Նրա խոսքով՝ Շահումյանի շրջանի բնակիչներն իրենց գույքն ու անասնագլխաքանակը հիմնականում դուրս են բերել անհատական տրանսպորտային միջոցներով: «Բնակչությանը տարհանելու և ունեցվածքի դուրսբերման գործում ուղղորդել և ըստ հնարավորության անհատական աջակցություն է ցուցաբերել նաև շրջանի վարչակազմը»,-հայտնել է Աստվածատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով իրենց բնակավայրերից տարհանված և ՀՀ բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների աջակցության երևանյան կենտրոնում ներկայումս համակարգված աշխատանք է տարվում նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու , ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

«Արցախի աշխատանքի սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հատկացրած միջոցներով, մասնավորապես, տրամադրում ենք փոխհատուցում բնակվարձի և կոմունալ վճարումների 50-100 տոկոսի չափով: Բացի այդ՝ ցուցակագրում ենք շահումյանցիների առաջնահերթ կարիքները: Մինչ այժմ աջակցության կենտրոնին է դիմել Շահումյանի շրջանի ավելի քան 70 բնակիչ: Նրանց մի մասն ունի նաև սննդի անկողնային պարագաների և ձմեռային հագուստի կարիք: Այս խնդիրների լուծումը նույնպես կլինի մեր առաջիկա գործունեության հիմքում»,-մանրամասնել է պատասխանատուն:

Քարվաճառի բնակիչ Ռոման Բաբաջանյանը, ով ընտանիքով հանգրվանել է հյուրանոցում մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց ժամանակ են տվել հյուրանոցն ազատելու համար:

«Փորձել ենք Երևանի հարակից բնակավայրերում վարձով բնակարան գտնել, սակայն տանտերերը բավականին մեծ գումարներ են պահանջում: Բացի այդ, ձմեռային ժամանակահատվածում մեծ գումարներ կպահանջվեն կոմունալ վճարումների համար: Չունենալով աշխատանք և որևէ եկամուտ՝ չգիտենք ինչպես ենք վճարելու»,-ասաց Քարվաճառից տարհանված բնակիչը:

Ի պատասխան մեր հարցադրմանը Շահումյանի շրջվարչակազմի ներկայացուցիչ Նորայր Աստվածատրյանը տեղեկացրեց, որ շահումյանցիների կեցության ժամկետները երկարաձգելու նպատակով առաջիկայում փորձելու են պայմանավորվածություն ձեռք բերել հյուրանոցատերերի հետ ինչպես նաև ըստ անհրաժեշտության ու հնարավորության նոր կացարաններ գտնել:

«Նման իրավիճակում հայտնված ընտանիքներ ունենք, մասնավորապես Ծաղկաձորի հյուրանոցներում: Նրանց թվում կան նաև Շահումյանի շրջանի Չարեքտար և Ականաբերդ համայնքների բնակիչներ: Մեր ունեցած տեղեկություններով այս գյուղերը մնալու են Արցախի սահմաններում: Ուստի այս գյուղերի բնակիչները հնարավորություն ունեն առաջիկայում վերադառնալ իրենց բնակավայրեր»-ասաց Աստվածատրյանը՝ հավելելով, որ իրենք կացարաններ են առաջարկում ՀՀ հեռավոր բնակավայրերում, սակայն շատերը հրաժարվում են:

Շարունակելով զրույցը քարվաճառցի Ռոման Բաբաջանյանը հավելեց, որ այնտեղ զբաղվում էին մեղվապահությամբ ու անասնապահությամբ:

«Տարհանման օրերին թշնամական հրետակոծության պատճառով անասունների մեծ մասը փախել է, և չենք կարողացել գտնել: Ապագան առայժմ խիստ անորոշ է»-ասաց նա:

Քարվաճառում եկամտաբեր տնտեսություն է թողել նաև Կարինե Մովսիսյանի ընտանիքը: Նրա խոսքով բազմանդամ ընտանիքով առայժմ հանգրվանել են բարեկամներից մեկի փոքրիկ տանը:

«Կոմունալ վճարումների փոխհատուցումը ձմեռվա շեմին մեծ օգնություն է: Կփորձենք այստեղ զբաղվել այն տնտեսության վերականգնմամբ, որն ունեինք Քարվաճառում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով որ ինչպես իրենք այնպես էլ շատ շահումյանցիներ հնարավորության դեպքում կգերադասեին վերադառնալ:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում