Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր և հրաժարական է ներկայացրել՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:
Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: «Կանեմ ամեն ինչ՝ բոլոր սպասումներն արդարացնելու համար: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:
Հունիսի 30-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվել Շրջակա միջավայրի նախարար։