Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, առաջարկվում է ընդունել ռազմական դրությունը հանելու մասին որոշում, քանի որ ռազմական գործողությունները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:
Նա նշեց, որ իրենք առաջարկել են կոնսենսուսային լուծում. «Որոշումն ընդունել, որը ուժի մեջ կմտնի որոշակի ժամկետից, որպեսզի մեր հույսը չդնենք կառավարության գործունեության կամ անգործության վրա: Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց սահմանափակումները շարունակվում են: Այդ սահմանափակումները ազդում են տնտեսության վրա: Կառավարության անգործության պատճառով չպետք է շարունակվեն սահմանափակումները»:
Մանրամասն՝ տեսանյութում: