Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ իր գործընկերների աջակցությամբ

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: «Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին:

«Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը:

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի գործընկերների հետ աջակցություն է ցուցաբերվում հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք է բերվել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։

«Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին: Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին: Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում