Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո հնարավոր է կրկին վարակվել դրանով, սակայն այս դեպքում հիվանդությունը կընթանա առանց բարդությունների: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ պատվաստվածների համար չկա բացարձակ պաշտպանություն, բայց վարակը կընթանա առանց բարդությունների՝ ներառյալ թոքաբորբի, սրտի հետ կապված խնդիրների, երիկամների ախտահարման, էնցեֆալոպաթիայի:
Իսկ պատվաստված պացիենտները պետք է շարունակեն դիմակներ կրել, քանի որ դրանք նվազեցնում են COVID-19-ով վարակվելու ռիսկը: Նա նաև նշել է, որ վարակվելու հիմնական գործոնը սոցիալական հեռավորությունը չպահպանելն է: