Գերմանիան երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մինչև տարեվերջ, հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ հողերի ղեկավարների հետ բանակցություններից հետո:
«Հոկտեմբերի 28-ին ձեռնարկված միջոցառումները դեռ ուժի մեջ են: Դեռևս մինչեւ դեկտեմբերի 20-ը», – ասել է Մերկելը:
Գերմանիան մասնակի կարանտին մտցրեց նոյեմբերի 2-ին: Ռեստորաններն ու բարերը բաց են միայն սնունդը դուրս տանելու համար: Փակ են նաև ֆիթնես ակումբները, դաջվածքների սրահները, լողավազանները, գեղեցկության և մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները և համերգասրահները:
Գերմանիայում 982.853 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 656.796-ը ապաքինվել են, մահացել է 14.982 հիվանդ: