ԱՄՆ-ի արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան հրապարակել է «Գրեմմի 2021»-ի հավակնորդների անունները:
Ինչպես հաղորդում է Variety-ին, ինը անվանակարգում ներկայացված է Բեյոնսեն, վեցական անվանակարգերում՝ Թեյլոր Սվիֆթը, ռեփեր Ռոդի Ռիչը և Դուա Լիպան:
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում Բեյոնսեն ներկայացված է Black Parade և Savage ստեղծագործությունների ձայնագրությունների համար:
«Գրեմմի»-ի 63-րդ մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2021 թ. հունվարին: