Մալթայի դրոշի տակ նավարկող հունական նավթատար լցանավը Եմենի սահմանի մոտ գտնվող Սաուդյան Արաբիայի Աշ Շուքայք նավահանգստի մերձակայքում ականի պայթյունի հետևանքով ճեղքվածք է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ագրարի» լցանավը հարձակման է ենթարկվել անհայտ աղբյուրի կողմից: Հարվածը դիպել է ջրագծից մեկ մետր բարձրության վրա, և նավը ճեղվածք է ստացել: Հաստատվել է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել»,- ասվում է նավի օպերատորի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նավթի արտահոսք տեղի չի ունեցել: