Thursday, 21 01 2021
Thursday, 21 01 2021
21:50
Time-ը շապիկին պատկերել է տակնուվրա արված Օվալաձև գրասենյակը
ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ
ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Արտահերթ ընտրություններից առաջ դիրքային պայքար է․ 17-ի ձևաչափը կփոխվի
21:20
Շրի Լանկան բացել է սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
21:10
Գիտնականները նախազգուշացնում են Հարավային Աֆրիկայից կորոնավիրուսի շտամի վտանգի մասին արդեն հիվանդացած մարդկանց համար
21:00
Գերիների թվի հանրայնացումը չի կարող որևէ օգուտ տալ վերադարձի գործընթացին
Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
20:40
«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»․ թուրք գեներալ
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»
ԱՄՆ դեսպանը շեշտում է գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը
20:20
Եկեք ինձ հետ, եթե ուզում եք ապրել. Շվարցենեգերը հորդորել է պատվաստել «Տերմինատորը» ֆիլմի արտահայտության ուղեկցությամբ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին
20:00
Եվ շատ շտապ. Մերկելը կոչ է արել ազատել Նավալնիին
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով
Վիգեն Ստեփանյանը դառնացած էր այն ամենից, որ այսօր մեզ հետ, մեր շուրջ կատարվում է․ Տիգրան Ներսիսյան
Կորոնավիրուսը Վրաստանում. 1137 նոր դեպք, 11 մահ
Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Բազմակողմանի զարգացած մարդ էր, իսկական քաղաքացի․ Արմեն Էլբակյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
19:20
Բայդենը հունվարի 21-ին 10 հրամանագրեր կստորագրի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ. Reuters
Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները
19:01
Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ «Ռոմայից»
19:00
Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Երկրի վիճակն էլ ազդեց Վիգեն Ստեփանյանի առողջության վրա. Վազգեն Մանուկյան
Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով
Մեզ համար անհանգստացնող կլինի, եթե Արցախի հարցը դառնա ռուս-թուրքական հարաբերությունների մի մաս
Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը

Դա կատարվեց ցավի ու կորստի արանքից. պատմական ակտ

Այդպիսով, պատմական իրողությունն առկա է՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկությամբ ընդունեց Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: Խոսել հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի բարեկամության և այդ բարեկամության պատմական վկայության մասին, մի կողմից նշանակում է չասել ոչինչ, մյուս կողմից, իհարկե, այստեղ այս պահին կարող են գտնվել քիչ բառեր: Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Ֆրանսիան, հայ և ֆրանսիացի ժողովուրդները թերևս չունեն միմյանց բարեկամության հարցում որևէ բան ապացուցելու կարիք:

Հետևաբար՝ խնդիրը պատմական նոր իրողությունը քաղաքական հարթության մեջ դիտարկելն է՝ նկատի ունենալով, որ բարոյական հարթության մեջ այն, իհարկե, մխիթարություն է Արցախ հայրենիքի մեծ մասը, ահավոր պատերազմի ընթացքում իր հազարավոր որդիների կորցրած ժողովրդի համար: Ինչ ենք մենք ստանում բարոյական այդ մխիթարությունից բացի, որը նաև ինչ-որ առումով խոնարհում է Արցախի ազատության և պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր զոհերի հիշատակին: Արդեն հայտնի է, որ Սենատի բանաձևն ունի խորհրդատվական, ոչ իրավական նշանակություն, այսինքն՝ պարտադիր չէ: Այդ իմաստով, վերջին խոսքը գործադիր իշխանությանն է:

Մյուս կողմից, սակայն, տվյալ պարագայում խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններից մեկի խորհրդարանի բանաձևի մասին է, ինչն արդեն իսկ քաղաքական իրողություն է, որն ունի զարգանալու մեծ հեռանկար: Հայաստանի գերխնդիրը, բնականաբար, այդ հեռանկարի համար իրենից կախված ամեն ինչ անելն է:

Մյուս կողմից, անշուշտ, ցավալիորեն հարց կա, թե հիմա ինչ է կախված Հայաստանից: Ամեն ինչ կամ շատ բան կախված է Ռուսաստանից: Ինչպե՞ս է ընկալում Ֆրանսիայի քայլը Ռուսաստանը, որի նախագահը հայտարարեց, որ եռակողմ համաձայնագրով ընդունել են առկա ստատուս-քվոն, կարգավիճակը թողնելով հետագային: Մյուս կողմից, Ռուսաստանը, թերևս, դեմ չի լինի «կրակից կարգավիճակ հանել» Ֆրանսիայի ձեռքով: Մոսկվան լուծել է ռազմավարական գերխնդիր՝ Բաքվի ստորագրությամբ խաղաղապահ ռազմական ներկայություն ապահովել Արցախում, հետևաբար կարող է հոգու խորքում դեմ չլինել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Արցախը ոչ մի տեղ չի փախչի, Հայաստանը նույնպես, և միաժամանակ՝ ո՞ւր պետք է փախչեն Բաքուն ու Անկարան:

Այսինքն՝ հրապարակավ գուցե նույնիսկ դեմ արտահայտվելով Փարիզի քայլին, անգամ խորհրդատվական բնույթի, Մոսկվան իրականում ոգևորությամբ կընկալի այն, քանի որ կբարձրանան իրավիճակի, Բաքվի վրա ազդեցության իր բաժնետոմսերը: Շատ կարևոր է իհարկե, թե Ֆրանսիան ինքն ինչպիսին է պատկերացնում հաջորդ քայլը: Սենատի քվեարկությունը, այսպես ասած, նախազգուշական կրակո՞ց էր դիվանագիտական մարտի մեջ մտնելուց առաջ, թե՞ Փարիզը կանի երկրորդ քայլն էլ՝ ճանաչում գործադիր մակարդակում, որին կհաջորդի արդեն Արցախի հետ հարաբերություն հաստատելու գործընթաց: Բայց պատրա՞ստ է Ֆրանսիան զոհաբերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր հարաբերությունը: Մյուս կողմից կնշանակի, որ Ֆրանսիան պետք է պարզապես հեռանա Կովկասից, եթե ուզում է պահպանել հարաբերություն Բաքվի և Անկարայի հետ: Միով բանիվ, Ֆրանսիայի Սենատը բացել է իսկապես պատմական ասպարեզ, առայժմ կիսադատարկ բովանդակությամբ:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում