Monday, 18 01 2021
Monday, 18 01 2021
Ոչ միայն 17 ուժերն են պահում Նիկոլին, այլև այս իշխանությանն են ձեռնտու 17-ը
18:30
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումով հերթական անգամ լավ գաղափարը վատ կատարմամբ կարող է վարկաբեկվել
«Արմավիր» ՔԿ կալանավորը թմրամիջոց ձեռք բերելու նպատակով ինքնազգացողության վատացման սիմուլյացիայով տեղափոխվել է հիվանդանոց
Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը
Հովիկ Մուսայելյանը, վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
Պատերազմին թերացումներ թույլ տվածները պատասխան են տալու, բայց դա չի լինելու մեկի ճաշակով․ Անդրանիկ Քոչարյան
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը
18:18
Առաջնահերթությունը Չեմպիոնների լիգայում մեր տեղն ապահովելն է. Կլոպ
18:10
Գաղտնի տվյալներ մուտքի իրավունք ունեցող ամերիկացուն մեղադրել են Կապիտոլիումի վրա գրոհի մեջ
18:00
2020 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճը գերազանցել է սպասումները
ԼՂ-ի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել. Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողին
17:36
Կայունություն՝ սահմանի երկայնքով
Կոռուպցիան կարող է ծածկադմփոց արվել ղեկավարին գործադիրի կողմից նշանակելու դեպքում. ԼՀԿ առաջարկը
Պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում․ Արսեն Թորոսյան
17:28
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Ծաղկաձորում հանդիպել է մարզիկներին
Իմ ընկերը ՀՀ շահն է, հանուն որի աշխատելու երդում եմ տվել. ես այլ ընկեր չունեմ. Սուրեն Գրիգորյան
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը դադարեցնում է պարտականությունները
Դատավորները 2 տարի ամեն օր ձեր ատամներն են հաշվում, իսկ հիմա նաև հետհաշվարկ են անում. Բաբաջանյան
17:01
Անսարք շարժիչով ինքնաթիռի վայրէջքը լողափին հայտնվել է տեսանյութում
16:52
Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին են առգրավել
Հակակոռուպցիոն կոմիտեում վարձատրությունն ավելի բարձր է լինելու. պահանջներն էլ են ավելի մեծ. Նախարար
ԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով
Կասկածի տակ է ամեն ինչ, անգամ հայկական արյունը, միայն թե կասկածից դուրս բերվի Պուտինը
Ռուսաստանը շուրջ 300 զինվորական է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար
Խնդրում եմ, ինձնից թաքուն մի պահեք այդ արմատական փոփոխությունների բանալին. նախարար
16:30
Իրանում ամերիկացի գործարարին 10 տարվա բանտարկության են դատապարտել լրտեսության համար
Կենացների մակարդակից պետք է գանք գործնական առաջարկների մակարդակ. Սուրեն Գրիգորյան
Արցախում հերթերից խուսափելու համար սոցիալական վճարները կտրամադրվեն փոստատարների միջոցով
Հակակոռուպցիոն դատարանում կտեղավորվեն կոռուպցիայով արատավորված դատավորները. Բաբաջանյան
16:15
Բելառուսն անվտանգ երկրների վարկանիշում մեկ տարվա ընթացքում 16-ից իջել է 114-րդ հորիզոնական

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները համակարգվում են պաշտոնատար անձանց կողմից

Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է: Այս մաիսն գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը:

Նա մասնավորապես նշել է.

«Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ:

Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

Ցավոք, այս արատավոր երևույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:

Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:

Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը»:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում