Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
13:44
Վարակաբանը հայտնել է միաժամանակ երկու դիմակ կրելու հետևանքների մասին
Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ապաշրջափակման հարցի լուծումը
Գյումրիում աժիոտաժ է․ նոր պատերազմի հավանականության ռիսկեր կան
13:22
Ավելի քան 30 հազար ամերիկացի դուրս Է եկել Հանրապետական կուսակցությունից
Ուղիղ․ Ազգային-ժողովրդավարական բևեռը երթով աջակցություն է հայտնում բանակին
Չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու մեր պայքարը. Մանե Թանդիլյան
Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք. Արսեն Թորոսյան
Պարո՛ն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները. Վլադիմիր Վարդանյան
Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանի խոսքը Բանակի օրվա առիթով
Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակեն սրվել, Հայաստանը կկանգնի վտանգավոր ընտրության առաջ
12:55
Telegram- ում նամակագրությունը WhatsApp- ից փոխանցելու գործառույթ է հայտնվել
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
12:45
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները այցելել են սահմանամերձ Ոսկեպար համայնք
«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում
Վազգեն Մանուկյանը հոգեվարքի մեջ գտնվող խեղկատակ է. Նա հիմա պետք է բանտախուցը կիսեր Նաիրի Հունանյանի հետ
12:30
ԱՄՆ նոր պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերություններն աշխարհում «ամենակարևորն» է անվանել
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ճանապարհներ կան, ընդհուպ մինչև ֆիզիկական․ Վահան Բադասյան
Սադիր Ժապարովն ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը
12:17
Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորականի նկատմամբ գործ են հարուցում թմրանյութերի մաքսանենգության համար
Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը․ Պավլիկ Մանուկյան
Հայկական բանակը չի պարտվել, բանակը դեռ հաղթելու է
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին և զինվորներին՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է
Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
11:30
Պակիստանյան ավիաուղիների օդաչուն պատմել է Փենջաբի երկնակամարում նկատած ՉԹՕ-ի մասին
11:20
Կիևը դիմել է Ինտերպոլ՝ Ղրիմ թռչող ինքնաթիռների որոնման համար
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 592-ը․ 242 նոր դեպք է հաստատվել

Ծառուկյանը անհամատեղելիության պահանջ է խախտել. մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն

«Նախորդ տարի վարույթ էինք սկսել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով, սակայն եզրակացությունն այն էր, որ խախտում չկար: Դրան հաջորդեց առողջապահության նախարարի նկատմամբ վարույթը՝ շահերի բախման հիմքով, և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Դիտարկմանը, որ կան քաղաքական արձագանքներ, թե հետպատերազմական այս շրջանում այդ հարցն առաջնային չէ, և որ ըստ ԲՀԿ պատգամավորների՝ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում Ծառուկյանի նկատմամբ, Հայկուհի Հարությունյանը նշեց. «Նման շահարկումները անտեղի են, քանի որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է 2020թ. հունիսին, երբ դեռևս այսպիսի զարգացումներ չկային: Պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով և օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովը վարույթը 90-օրյա ժամկետում իրականացնելուց հետո 20-օրյա ժամկետով հետաձգել է՝ վարույթի մասնակցի խնդրանքով՝ ելնելով զարգացումներից, քանի որ նա ձերբակալման փաստով գտնվում էր ազատազրկման մեջ, և չէր կարողացել պատասխանել հանձնաժողովի այն հարցադրումներին, որոնք ներկայացվել էին: Եվ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումները այլ ուղղությամբ տարան: Սակայն հանձնաժողովը որդեգրեց այն դիրքորոշումը, որ անկախ տեղի ունեցող գործողություններից, պետական յուրաքանչյուր ինստիտուտի գործունեությունը պետք է անխափան լինի»:

«Գագիկ Ծառուկյանի պատասխանները մեր հարցադրումներին չէին բավարարում»,- նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը:

Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում