Monday, 18 01 2021
Monday, 18 01 2021
17:36
Կայունություն՝ սահմանի երկայնքով
Կոռուպցիան կարող է ծածկադմփոց արվել ղեկավարին գործադիրի կողմից նշանակելու դեպքում. ԼՀԿ առաջարկը
Պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում․ Արսեն Թորոսյան
17:28
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Ծաղկաձորում հանդիպել է մարզիկներին
Իմ ընկերը ՀՀ շահն է, հանուն որի աշխատելու երդում եմ տվել. ես այլ ընկեր չունեմ. Սուրեն Գրիգորյան
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը դադարեցնում է պարտականությունները
Դատավորները 2 տարի ամեն օր ձեր ատամներն են հաշվում, իսկ հիմա նաև հետհաշվարկ են անում. Բաբաջանյան
17:01
Անսարք շարժիչով ինքնաթիռի վայրէջքը լողափին հայտնվել է տեսանյութում
16:52
Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին են առգրավել
Հակակոռուպցիոն կոմիտեում վարձատրությունն ավելի բարձր է լինելու. պահանջներն էլ են ավելի մեծ. Նախարար
ԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով
Կասկածի տակ է ամեն ինչ, անգամ հայկական արյունը, միայն թե կասկածից դուրս բերվի Պուտինը
Ռուսաստանը շուրջ 300 զինվորական է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար
Խնդրում եմ, ինձնից թաքուն մի պահեք այդ արմատական փոփոխությունների բանալին. նախարար
16:30
Իրանում ամերիկացի գործարարին 10 տարվա բանտարկության են դատապարտել լրտեսության համար
Կենացների մակարդակից պետք է գանք գործնական առաջարկների մակարդակ. Սուրեն Գրիգորյան
Արցախում հերթերից խուսափելու համար սոցիալական վճարները կտրամադրվեն փոստատարների միջոցով
Հակակոռուպցիոն դատարանում կտեղավորվեն կոռուպցիայով արատավորված դատավորները. Բաբաջանյան
16:15
Բելառուսն անվտանգ երկրների վարկանիշում մեկ տարվա ընթացքում 16-ից իջել է 114-րդ հորիզոնական
Հայաստանը պետք է հաշվի առնի Կարսում սպասվող զորավարժությունների ռիսկերը․ մեր գլխին մահակ են թափահարում
16:08
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հորդորում է հեռանալ երկրից
Այս նախագծով կոռուպցիան կծաղկի հենց դատական համակարգում. Սամսոնյանն առաջարկեց ծաղկամանի ջուրը փոխել
Սա լիարժե՞ք քայլ է, թե՞ կիսաքայլ. Բոլոր գործերը կգնան Վճռաբեկ և կարժանանան նույն բախտին. Աղազարյան
Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում. Ռոմանոս Պետրոսյան
16:00
Տոկիոյի Օլիմպիական խաղերը չե՞ն կայանա․ Ինչ է իրականում տեղի ունենում
Տպավորություն է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար մեզ միայն այս դատարանն էր պետք. Անի Սամսոնյան
Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին
Դժվարություն չե՞նք ունենա. Դատավորները անմիջական կախման մեջ են նախկին իշխանությունից. Աղազարյան
Առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ. Բադասյան Ռուստամ
Հունվարի 15-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 194 դեպք

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունումը

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:

Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում