Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Վրաստանում վիճակն առավել քան ծայրահեղ է. Ջավախքում պատկերը ևս մտահոգիչ է

Վրաստանում կորոնավիրուսի տարածումը մոտեցել է պիկին։ Վերջին օրերին գրանցվում է 100 հազար բնակչի հաշվարկով կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվն աշխարհում։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասել է, որ Վրաստանում իրականում օրական վարակվածների թիվը  հասնում է 10 000-ի:

Ջավախքում պատկերը նույնպես մտահոգիչ է։  Ջավախքի հասարակական գործիչ Անդրանիկ Կարսլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վիճակագրություն, թե քանիսն է վարակված կորոնավիրուսով, չկա, բայց վիճակն առավել քան ծայրահեղ է։  «Չունենք համապատասխան կլինիկաներ, որտեղ ժողովուրդը կարող է գնալ, բուժում ստանալ։ Չկան մասնագետներ, որոնք կարող են կորոնավիրուսի բուժման գործով զբաղվել։ Մտահոգիչ են նաև կորոնավիրուսից մահվան դեպքերը։ Ունենք մասնագիտությամբ հայ բժիշկներ, որոնք էլ օգնում են, փորձում են խորհուրդներ տալ, նշանակումներ են անում, թե ինչ պետք է ստանան պացիենտները»,- ասաց Անդրանիկ Կարսլյանը։ Թթվածնային սարքերի հետ կապված խնդիրներ նույնպես առկա են։

«Պետք է գնանք հասնենք Թբիլիսի, բայց այնտեղ էլ մեզ շտապօգնությունը չի տանում, քանի որ հիվանդանոցներում տեղ չկա, բուժանձնակազմ չկա, մի խոսքով՝ սոսկալի վիճակ է»,- ասաց նա։

Վրաստանը, որը վիրուսի նախնական փուլում ամենալավն էր պաշտպանվել, հիմա գտնվում է ծայրահեղ վիճակում։ Ըստ մեր զրուցակցի՝ Վրաստանում կորոնավիրուսի տարածմանը նպաստել են խորհրդարանական ընտրությունները. «Եղան ընտրություններ, ժողովուրդը բարձիթողի վիճակում էր, դրա համար մինչև վերջ հնարավոր չեղավ կանխել վիրուսը»։

Վրաստանում ժամը 22.00-ից հետո կարանտինային ժամ է հայտարարված, փակվում են խանութները, ռեստորանները, չեն գործում տրանսպորտային միջոցները, փորձում են այս կերպ կանխել իրավիճակը, սակայն իրավիճակն անկառավարելի է։ Թեև իրավիճակը Վրաստանում կրիտիկական է, սակայն կառավարությունը չի գնա սահմանափակումների, համընդհանուր լոքդաուն չի լինի, քանի որ երկրի տնտեսության վրա  առաջին սահմանափակումները հսկայական բեռ են ավելացրել, ուստի այս ճգնաժամին երկրորդ անգամ Վրաստանը չի դիմանա։ Եվ չի բացառվում, որ եթե նման սահմանափակումներ լինեն, դոլարն էլ ավելի արժևորվի. մեկ դոլարը հիսուն լարիին համարժեք դառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում