Friday, 22 01 2021
Friday, 22 01 2021
Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ
01:00
Twitter-ն արգելափակել է Իրանի Գերագույն առաջնորդի օգտահաշիվը՝ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքի պատճառով. AP
Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ
00:40
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում
Ռոմանոս Պետրոսյանը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները
Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները
Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիսկալը
00:00
Մահացել է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկարահանվել է «Մնալ որղջ» և «Բաբելոն-5» սերիալներում
23:45
Իլոն Մասքը 100 մլն դոլար է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար
ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել է արտահանձնել ռուսաստանցիներին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով
Մոսկվայում նշում են Լենինի մահվան օրը
Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ յուրացնելու C-400-ի շահագործումը
Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ
22:45
Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար
Պարոնայք, մենք Շուշի ու Արցախի մի հատված այլևս չունենք, ի թիվս շատ տարբեր գործոնների, նաև կոռուպցիայի շնորհիվ
22:20
Չավուշօղլուն նշել է, թե ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից
22:10
Ազգային գվարդիականներին, վրդովմունքի ալիքից հետո, վերադարձրել են Կապիտոլիում
ՔՊ-ում մի քանի ուղղություններով աշխատանք է, պատրաստվում ենք նաև ընտրությունների
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան
21:50
Եվրախորհրդարանը Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
Մենք էլիտա չունենք․ մեկը Չբռլախ գյուղից է, մյուսը՝ Քնձռլախ
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին
ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ. ընդունվել են նոր փաստաթղթեր
ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ
21:20
Pfizer- ը և BioNTech- ը միանում են COVAX պատվաստումների ծրագրին. Reuters
Տեղապտույտի մեջ ենք․ Արտահերթ ընտրությունները այս իրավիճակի բնական հանգուցալուծումն են
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի հարցադրումներին
21:00
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների համար

ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է զոհված զինծառայող Նարեկ Սարգսյանի մասին պատմությամբ:

««Մերօրյա հերոսները» Նարեկ Սարգսյան

Մեր Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից․․․
ԵՊԲՀ մի շարք ապագա բժիշկներ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել բժիշկ դառնալու երազանքը:

Նարեկ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի խոսքով՝ Նարեկն աչքի էր ընկնում բարությամբ, օրինակել էր, բազմակողմանի զարգացած և սովորում էր գերազանց առաջադիմությամբ:

Քրոջ՝ Զարե Սարգսյանի խոսքով՝ դպրոցում ևս միշտ առաջինն էր: «Սովորել է գերազանց, տարբեր առարկաներից մասնակցել է հանրապետական օլիմպիադաների՝ արժանանալով բարձր գնահատականների: Չկար խնդիր, որից Նարեկը չկարողանար գլուխ հանել, միշտ օգնող, ընկերասեր, չափից դուրս՝ պատասխանատու: Ցանկանում էր հայրենքի առաջ պարտքը կատարել, բանակից վերադառնալ և հանգիստ սրտով շարունակել ուսումը: Վստահ եմ՝ շատ լավ մասնագետ կդառնար, հայրենիքի համար պիտանի մարդ»,- պատմում է Նարեկի քույրը:

Համակուրսեցիները ևս ցավով ու կարոտով են խոսում Նարեկի մասին: Նրան բնութագրում են որպես կարգապահ, նպատակասլաց: «Ցավոք մեր երկիրը նրա նման բժիշկ կորցրեց, իսկ մենք՝ գործընկեր:

Նարեկը կոչված էր բժիշկ դառնալ: Միշտ օգնության հասնող Նարեկը բնավորությամբ անվրդով էր»,- ընդգծում է Սոնա Մելիքբեկյանը՝ հավելելով, որ հայրենքն իր կյանքի գնով պաշտպանած ապագա բժիշկի հիշատակը միշտ վառ կմնա համակուրսեցիների հիշողություններում:

Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան…»:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում