Չինաստանը արգելել է թռչնաբուծական արտադրանքի ներմուծումը Թաթարստանի Հանրապետությունից, Սարատով, Կոստրոմա և Տոմսկի շրջաններից` այս շրջաններում թռչնագրիպի տարածման պատճառով: Այս մասին TASS-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից:
«Մենք Չինաստանում Ռուսաստանի Առևտրի ներկայացուցչությունից տեղեկություն ստացանք, որ Չինաստանը կասեցրել է Թաթարստանի, Սարատովի, Կոստրոմայի և Տոմսկի մարզերից թռչնամթերքի ներմուծումը: Ժամանակավոր սահմանափակումները կապված են այս տարածաշրջաններում թռչնագրիպի էպիզոոտիկ խնդիրների հետ»,- ասել է գերատեսչության պաշտոնյան:
Նա հավելել է, որ արգելքը մտցվել է նոյեմբերի 2-ին: «Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կսկսի Չինաստանի իրավասու մարմնի հետ`առկա իրավիճակը քննարկելու համար: