Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է: Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:

«Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե դժգոհություններ կան այն հարցի հետ կապված, որ բնակիչները գալիս են Ստեփանակերտ և այնտեղ նրանց դիմավորող չկա ու շատերը չգիտեն ինչ անեն, Ժիրայր Միրզոյանը պատասխանեց, որ արդեն պատասխանատու կա, ով մշտապես հերթապահում է Վերածննդի հրապարակում:

«Եթե խոսքը կազմակերպված տեղափոխությունների մասին է, ապա միշտ դրանք համակարգված են եղել, սակայն շատերը իրենց նախաձեռնությունով են գալիս, այդ դեպքում մենք շատերի վերադարձի մասին չենք իմանում: Եթե նախապես տեղեկացնեն, ապա, բնականաբար, կդիմավորենք: Բայց նորից եմ ասում, արդեն մշտական պատասխանատու կա Վերածննդի հրապարակում»,-ասաց նախարարը:

Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: Գերատեսչությունն անհրաժեշտ հարցերով աջակցում է: Այն ընտանիքները, որոնց տները չեն պահպանվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Դրանք՝ հյուրանոցներն են, որոնց 90 տոկոսն արդեն լրացված է, հարմարեցված տարածքները, հանրային շենքերը: Բավական մեծ քանակով ընտանիքներ են տեղավորվել գյուղերի այն տներում, որոնք նախկինում ազատ են եղել: Արցախի կառավարությունը սկսել է վարձակալության սկզբունքում տներ տրամադրել բնակարանները կորցրածներին: Քարվաճառի և մյուս տարածքների բնակիչները, որոնք հրադադարից հետո են կորցրել իրենց բնակարանները, պետք է դիմեն տարածքային մարմիններին, որոնք հաշվառում են կատարում և փորձում են ժամանակավոր կացարաններ տրամադրել: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու:

Նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձածներին տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, մասնավորապես՝ մահճակալներ, ջեռուցիչ սարքեր, վերմակներ և այլն: Ներկայում խնդիրներից մեկն այն է, որ դեռ ամբողջ ծավալով չեն գործում էլեկտրամատակարարման, գազամատակարարման համակարգերըը, որովհետև դեռ ամբողջությամբ վերականգնված չեն: Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ ևս աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են, համակարգերը վերականգնվելուց հետո այդ տեսանկյունց հարմարավետության խնդիր չի լինելու:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ խանութներում ապրանքների պակաս կա, նախարարը նշեց, որ դա եղել է, այս պահին էլ կա, սակայն արդեն անհանգստացնող չափերի չէ: Խանութների աշխատանքը, ապրանքների տեղափոխման գործընթացը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում:

Անդրադառնալով առաջիկայում արցախցիների վերադարձին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի տեղական իշխանությունների հետ, որովհետև միանգամից չեն կարողանալու բոլորին բնակարանով կամ կացարանով ապահովել: Դրա համար կարևոր է, որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ այդ գործընթացը կատարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում