Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ճանաչելով Ադրբեջանին՝ հասկանում ենք, որ դա բարդ է լինելու. Ստեփանակերտն արձագանքում է Պուտինի հայտարարությանը

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նորմալացման միջնորդության համար, նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, որոնք մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելու պատճառ են դարձել։ Միևնույն ժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ ՄԽ-ում, մասնավորապես նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին։ Կարևորը, ինչին հաջողվել է հասնել, արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման արձանագրումը»,- ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ժամանակը ցույց կտա, թե արդյոք հնարավո՞ր է վերջնականապես կարգավորել արցախյան հակամարտությունը. «Բայց կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ժամանակավորապես այս զինադադարի ռեժիմի վերականգնումը, խաղաղության ու կայունության հաստատումը նույնպես լուծման մի տարբերակ է։ Այն, որ ռուս խաղաղապահներն այստեղ են, դա էլ է լուծման մի տարբերակ, այսինքն՝ թույլ չտալու նոր պատերազմ, նոր արյունահեղություն»։

Կստացվի դա, թե ոչ, ըստ մեր զրուցակցի, ցույց կտա ժամանակը. «Ճանաչելով Ադրբեջանին՝ մենք իհարկե հասկանում ենք, որ դա շատ բարդ է լինելու։ Բայց երբ Ռուսաստանը հայտարարում է, միջնորդում է, գուցե ինչ-որ ջանքեր գործադրվեն այս ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ադրբեջանի նման երկիրը դժվար թե այս պահի դրությամբ պատրաստ լինի վերջնական կարգավորման։ Այս պահին կարևոր է այն հանգամանքը, որ ռուսների միջամտությամբ արյունահեղությունը, պատերազմը դադարել է։ Ամենակարևոր ձեռքբերումը հենց սա է»։

Վերջնական կարգավորումն ինչպե՞ս է պատկերացնում Ստեփանակերտը՝ հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց. «Դա ցույց կտա ժամանակը։ Որպեսզի վերջնական կարգավորման գործընթացը մեկնարկի, անհրաժեշտ է, որ վերսկսեն բանակցությունները։ Սա ժամանակի խնդիր է, պետք է պարզապես սպասել ու տեսնել։ Քանի որ իրավիճակն էլ է յուրահատուկ, ժամանակ է հարկավոր։ Դեռևս նախադրյալներ չեն երևում, բայց միգուցե որոշ ժամանակ անց ինչ-որ քայլեր, նախադրյալներ լինեն։ Բայց, կրկնում եմ, ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք ագրեսիվ թշնամի, ու այդ երկիրը, նրանց հայտարարությունները դեռևս ցույց են տալիս, որ իրենք ռազմատենչ մոտեցման կողմնակից են»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք բանակցությունները պետք է շարունակի վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ անհրաժեշտ է բանակցողի փոփոխություն. «Ցույց կտան ժամանակն ու ներքին զարգացումները։ Դրա համար էլ է ժամանակ պետք։ Մենք տեսնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հասարակությունը բավականին բևեռացված է, ու չի բացառվում, որ այդ բևեռացումը խորանա։ Մենք իհարկե կողմնակից ենք, որ ամեն ինչ հանդարտ ընթանա, բայց բևեռացումը լինելու է հատկապես քաղաքական առումով ու արդեն իսկ հասել է շատ բարձր մակարդակի։ Տեսնենք՝ կան բավականին խորը խնդիրներ։ Այս ամենը ժամանակ է պահանջելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում