Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 3071-ով: 34 մարդ մահացել է:
Ըստ StopCov պաշտոնական կայքի, երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 114.889 դեպք:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 3.366 մարդ, համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 95.581 հիվանդ: Մահացել է 1085 մարդ:
Ներկայումս կարանտինում է գտնվում 2.071 մարդ, հիվանդանոցներում՝ 6.145, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 3723 մարդ: