Կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք ունեցող մարդկանց մոտ ամենատարածված ախտանիշը հոտի և համի կորուստն է (անոսմիա): Այս մասին հաղորդում է Mirror-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության զեկույցին:
Օգոստոսի 15-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ստացված տվյալները ցույց են տվել, որ բոլոր տարիքային խմբերում հազը հիվանդության հիմնական ախտանիշը չէ, ինչպես կարծում էին նախկինում:
35-ից բարձր տարիքի հիվանդների շրջանում 20-ից 40 տոկոսը տառապել է անոսմիայից, 15-25 տոկոսը՝ գանգատվել է բարձր ջերմությունից, իսկ հազ գրանցվել է հիվանդների 13-18 տոկոսի մոտ: Ավելի երիտասարդ հիվանդների շրջանում անոսմիայի մակարդակը նույնիսկ ավելի բարձր է՝ մինչև 60 տոկոս:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 59 միլիոնի, ավելի քան 1.38 միլիոն մարդ մահացել է: Դեպքերի մեծ մասը գրանցվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան և Կոլումբիան: