Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

3 տարի անց. Մխիթարյանի քայլերը դեպի Եվրոպայի հավաքական

Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է իտալական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Պարմայի» և «Ջենոայի» դեմ փայլուն ելույթներից հետո մեր կիսապաշտպանը ճանաչվել է այդ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Ավելին, Whoscored պարբերականը կազմել էր Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը՝ դրանում ընդգրկելով նաև Մխիթարյանին: Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ «Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային» և հաղթել 3։0 հաշվով: Մխիթարյանն այս մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ, իսկ նրա 32-րդ րոպեին խփած ֆանտաստիկ գոլը հավակնում է դասվել Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույնների շարքում։ 7-րդ տուրում էլ Հռոմի թիմը հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության էր հասել «Ջենոայի» նկատմամբ։ «Ռոմայի» բոլոր 3 գնդակները հեղինակել էր Մխիթարյանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանի վերելքը նախադրյալներ է ստեղծել ավելի լուրջ արդյունքների մասին մտածելու։

Մամուլում արդեն իսկ հիշատակվում է 3 տարի առաջ մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս են, որ հայ ֆուտբոլիստին կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ 3 տարի առաջ մեր ֆուտբոլիստը տեղ էր գտել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկի խորհրդանշական հավաքականում։ «Ռոման» ներկայում հաջող ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Կասկածից վեր է, որ այս հարթակում ևս մեծ է լինելու հայ ֆուտբոլիստի դերը։

Ամփոփելով 2016/2017 թթ. մրցաշրջանը՝ ՈՒԵՖԱ-ն 3 տարի առաջ կազմել էր Եվրոպա լիգայի խաղարկության խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել էին 18 ֆուտբոլիստներ: Հեղինակավոր այս մրցաշրջանի գավաթը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդից» ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի երկրորդ ուժեղագույն հավաքականում ընդգրկել էր միանգամից 8 ֆուտբոլիստի, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանին: Հավաքականի կազմը որոշել էր ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հանձնախումբը, որում ընդգրկված են նախկինում հայտնի ֆուտբոլիստներ և մարզիչներ՝ ռումինացիներ Քրիստիան Կիվուն, Իոհան Լուպեսկուն, սերբ Դեյան Ստանկովիչը, լեհ Ստեֆան Մաևսկին, Ֆինլանդիան ներկայացնող Միկսու Պաատելայնենը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում լավագույնն էր Եվրոպա լիգայի այդ խաղարկությունում, որտեղ դարձել էր 6 գոլի հեղինակ, ինչպես նաև «Այաքսի» դեմ եզրափակիչ հանդիպման հերոսը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Մխիթարյանը ճանաչվել էր եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա օգտին է քվեարկել հարցմանը մասնակցածների 43 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Պոլ Պոգբան, որն «Այաքսի» դեմ խաղում բացել էր հաշիվը: Եվրոպա լիգայի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էին երեք հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդից», Ալեքսանդր Լակազետը՝ «Լիոնից», և Բերտրան Տրաորեն՝ «Այաքսից»։ Հավաքականում կարող էր տեղ ունենալ նաև «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը հիմա Մխիթարյանի խաղընկերն է։ Նա ութ խաղում նույնքան գոլ էր խփել: Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով ռմբարկուների հաշվարկում 9-րդ հորիզոնականում էր:

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն ճանաչվել էր 2017 թվականի Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ, այլև աչքի է ընկել տպավորիչ գոլերով: Մեր ֆուտբոլիստը բավական հաջող էր ելույթ ունեցել նաև եզրափակչին նախորդող հանդիպումներում: «Անդերլեխտի» հետ դիմակայությունը, երբ հայ ֆուտբոլիստը թե առաջին և թե պատասխան խաղում գոլի հեղինակ էր դարձել՝ էապես նպաստելով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսաեզրափակչի ուղեգրին տիրանալուն: Մխիթարյանը փայլուն հանդես եկավ նաև 1/16 եզրափակչի «Սանտ Էտյենի» և քառորդ եզրափակչի «Ռոստովի» հետ դիմակայություններում:

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը Եվրոպա լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաիրական հավակնորդն էր: Արդյունքն իսկապես ֆանտաստիկ էր։ Հուսանք, որ այս մրցաշրջանում ևս մեր ֆուտբոլիստին կհաջողվի առաջ մղել իտալական թիմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում