Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Հարցը իշխանության հեռացումը չէ, այլ նորի ձևավորումը

Հայաստանում ծանր մթնոլորտ է, որի պատճառների մասին խոսելը բացարձակապես ավելորդ է: Միևնույն ժամանակ ակնառու է, որ տեղի է ունենում ներքին մի գործընթաց, որի խորքային մոտիվը առանց այդ էլ ծանր մթնոլորտն առավել ծանրացնելն է՝ արդեն ներքաղաքական նկատառումներով:

Հայաստանում տնտեսական, մեդիա և այլ ռեսուրսների տիրապետող ներքաղաքական խմբերը այժմ զբաղված են ծանրագույն հոգեբանական և շոկային մթնոլորտը առավել սրելով՝ ակնկալելով, որ դա կօգնի լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացման հարցը, որն էլ կարագացնի նրա հեռացումն իշխանությունից:

Այն, ինչ տեղի է ունեցել, իշխանության հեռացման պահանջը դարձնում է լիովին տրամաբանական և օրինաչափ: Սակայն տեղի ունեցածի և անգամ տեղի ունեցողի ֆոնին առավել ևս կարևոր է դառնում ոչ թե իշխանության հեռացումը, այլ նոր իշխանության ձևավորումը: Այդ իմաստով ներքին օրակարգային խոսակցությունը պետք է ծավալվեր հենց այդ խնդրի շուրջ, ինչը, սակայն, գոյություն չունի բացարձակապես: Մինչդեռ հանրությանը բոլորովին պետք չէ ռազմական պարտության, հազարավոր զոհերի, ծանր մարդկային ու տարածքների կորուստների ծանրությունն ավելի ու ավելի սուր և թեժ ներկայացնելու ջանք: Հանրությունն այդ հասարակական-քաղաքական դերակատարներից բազմակի անգամ ավելին գիտեր, պատկերացնում էր հայրենիքի արժեքը և ամեն մի մարդու ու սանտիմետրի կորստի ցավը: Հանրության ցավը խտացնել պետք չէ՝ գործող իշխանության դեմ տրամադրությունն ու դժգոհությունը խտացնելու ակնկալիքով: Ներկայումս պետք են այդ ցավի հաղթահարման թե՛ հոգեբանական, թե՛ արդեն կոնկրետ տնտեսաքաղաքական լուծումներ, որոնց շուրջ խոսակցությունն էլ պետք է սկսի լուծել նոր իշխանության ձևավորման հարցը:

Նոր իշխանության ձևավորումն է, որ ինքնաբերաբար լուծելու է ներկայումս գործող իշխանության հեռացման խնդիրը: Այդ իշխանությունը արդեն հեռացած է, այդ իշխանության ու հանրության միջև օրգանական կապ այլևս գոյություն չունի: Այդ կապն արդեն սկսել էր խզվել պատերազմից առաջ իսկ, և առավել ևս այն կտրվել է ծանր պարտությամբ և իրողություններով: Բայց, ի տարբերություն հասարակական-քաղաքական դերակատարների, հասարակությունը այդ իշխանության հետ չունի լուծելու քաղաքական հարց, հանրությունը ակնկալում է եղած քաղաքական հարցերի լուծում, ըստ այդմ՝ պատրաստ է իշխանության մանդատ տալ նրանց, ովքեր առարկայորեն կխոսեն լուծումների մասին:

Ներկայիս իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ: Նոր՝ ամենևին չի նշանակում ֆիզիկապես կամ «գրանցման վկայականով» նոր: Նոր ուժ, այսինքն՝ ուժ, որը նոր իրավիճակում կսկսի խաղալ մարդկանց մտքերի, ոչ թե զգացմունքների և բնազդների վրա: Իսկ անելիքները ահռելի են ներքին ու արտաքին դաշտում, ահռելի ու հրատապ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում