Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Հայաստանի ինքնիշխանությանը լուրջ հարված հասցվեց, մեր առաջ կարող են դնել Ղրիմի ճանաչման հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, Հայաստանում կառավարության կազմի որոշ անդամների փոփոխություն է տեղի ունենում, և հասկանալի է, որ հետպատերազմական իրավիճակում  տարվող քաղաքականությունը բավականին բարդ է լինելու։ Որո՞նք պետք է լինեն առաջնահերթությունները՝ ըստ Ձեզ։

Խնդիրն այն է, որ առաջնահերթությունները ոչ թե նախարարներն են որոշում, այլ քաղաքական թիմը և նրա ղեկավարը։ Իսկ քաղաքական թիմի և նրա ղեկավարի պատկերացումները Հայաստանի զարգացման  վերաբերյալ Պրոսպեկտի պողոտայում խորոված  անելն ու ուտելն է։ Սա է իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Իսկ նման դեպքում խոսել նոր նախարարների քաղաքական առաջնահերթությունների մասին՝ անիմաստ է։ Լինելու է այն, ինչ վարչապետը անում էր մինչև հիմա։ Պարզապես եթե նախկինում դա անում էր նախարար Պողոսի միջոցով, հիմա կանի  նախարար Պետրոսի միջոցով։ Սա է միակ տարբերությունը։ Կարող է նոր նշանակված նախարարը մի քիչ ավելի փորձառու լինել, կարող է մի աշխատանքը 15-20 տոկոսով ավելի արդյունավետ իրականացնել, քան նախորդը, բայց հարցն այն է, որ խնդիրը պետք է ձևավորվի։ Նայում ենք մեր շուրջը՝ ԱՄՆ-ում Բայդենն է հաղթել, այնտեղ կփոխվեն ԱՄՆ-ԵՄ, Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Այդ փոփոխությունների մեջ Հայաստանը պետք է իր տեղն ունենա։ Բայց մենք տեսնում ենք, որ որևէ ծրագիր չկա։ Վարչապետի հրապարակած վերջին կառավարության ծրագիրը այն վերջին 14 կետանոց ծրագիրն էր, որ լավագույն դեպքում սոցապնախարարի ծրագիր էր՝ արցախցիների սոցիալական վիճակը բարելավել, բնակարանով ապահովել։ Դա երկրի զարգացման վեկտոր չի կարող հանդիսանալ, որովհետև դա լավագույն դեպքում ճյուղային պարզեցված ծրագիր էր և ոչ ավելին։ Սա չի համապատասխանում տվյալ պահին Հայաստանում ստեղծված իրավիճակին ու դրանից դուրս գալու անհրաժեշտությանը։

– Պետք է վերանայվեն նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

– Պատերազմը բավականին լուրջ հարված հասցրեց Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախկինում Հայաստանը կարողանում էր քիչ թե շատ ինքնիշխանությունը պահպանել, Ռուսաստանի, Եվրամիության  հետ հարաբերություններ ունենալ։ Եթե հիշում եք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի համաձայնագիր կնքվեց։ Այսինքն՝ փորձում էր  իրավահավասարության, փոխշահավետ համագործակցության  վրա հիմնված   քաղաքականություն իրականացնել։ Այս պատերազմը, սակայն, բավականին ուժեղ հարված հասցրեց Հայաստանի ինքնիշխանությանը, ու Հայաստանը փաստացի  վերածվեց Կալինինգրադի մարզ 2-ի։ Բնականաբար այսուհետև Հայաստանը չի կարողանալու վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։ Ենթադրում եմ, որ Հայաստանն արդեն իր արտաքին քաղաքականությունը, իհարկե չերևացող ձևով, համաձայնեցնելու է  Ռուսաստանի Դաշնության հետ։ Պարզ դարձավ, որ Հայաստան պետության գոյությունը կախված է լինելու 102-րդ ռուսական  ռազմաբազայի  Գյումրիում գտնվելու փաստից։ Կա այդ բազան՝ կա Հայաստանի Հանրապետությունը, չկա այդ բազան՝ չկա Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի բանակը բավականին թուլացավ, կապիտուլյացիայի ենթարկվեց Ադրբեջանին, և Հայաստանն այլևս չի կարող վարել անգամ այն արտաքին՝ թեկուզ ոչ լիարժեք, բայց բազմավեկտոր  քաղաքականությունը, որը վարում էր նախկինում։ Ռուսաստանը դա թույլ չի տա, ու դա հասկանում են նաև ՀՀ իշխանությունները։ Շատ այլ հարցեր կարող են   դրվել Հայաստանի առաջ, օրինակ՝ Ղրիմի ճանաչումը։ Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությանը այս պատերազմով շատ  մեծ հարված հասցվեց։

– Էական չէ՞ այն հարցը, թե Հայաստանում կփոխվի իշխանությունը, թե՞ ոչ։

– Եթե անգամ փոխվի էլ, կարող է այդ արտաքին քաղաքականության մեջ որոշ հստակեցումներ մտցվեն, ու ինքնիշխանությունը մի քանի տոկոսով բարձր լինի։ Բայց միանշանակ է՝ եթե Հայաստանում անգամ իշխանություն էլ փոխվի, ինքն առժամանակ լինելու է Կալինինգրադի մարզ 2։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում