Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

«Իմ քայլը» հիմնադրամը 512 մլն 310 հազար դրամ նվիրատվություն փոխանցել զինծառայողների հիմնադրամին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հազար ՀՀ դրամ որպես նվիրատվություն փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն նոյեմբերի 20-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

Նշվում է, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը, որ հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանան 21-րդ դարին համահունչ բուժօգնություն, վերականգնվեն և վերաինտեգրվեն հասարակություն: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆ դոլար) նվիրաբերության պայմանագիր։ Գումարները կփոխանցվեն ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: Հայտնում ենք նաև, որ հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը»,-ասված է հաղորդագրությունում:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նույն նիստի որոշմամբ էլ հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, կանցնի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում