ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է կլիմայի հարցով նոր համաձայնագրեր կնքելու Բայդենի վարչակազմի ծրագրերի մասին՝ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հաստատումից հետո: Ընդ որում, Քերին ինքը կարող է դառնալ Բայդենի վարչակազմում կլիմայի հարցերով հատուկ բանագնացը:
«Բայդենը իրավացի է, պատրաստվելով Միացյալ Նահանգները վերադարձնել Կլիմայի Փարիզյան համաձայնագրին՝ ԱՄՆ նախագահ դառնալու հենց առաջին օրը … Բայց միայն Փարիզի համաձայնագիրը բավարար չէ … Գլազգոյում կայանալիք գլոբալ հանդիպմանը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողով – խմբ.) 2021 թվականի նոյեմբերին բոլոր երկրները պետք է համատեղ ցուցադրեն իրենց հավակնություններն այս ուղղությամբ», – հայտարարել է Քերին: