Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Բանակցությունների սեղանին պետք է լինի նաև տարածքների հարց․ չպետք է համակերպվենք այս իրողության հետ

«Անհետ կորած զինծառայողների, զոհված զինծառայողների դիերի հետ կապված հարցերով ամենաիրատեսականը Կարմիր խաչի միջոցով իրականացվող աշխատանքներն են: Փաստացի այլ հնարավորություն ընձեռված չէ, կողմերը միայն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում են որոնողական աշխատանքներ իրականացնում: Պետք է սերտ համագործակցություն ապահովել Կարմիր Խաչի միջզգային կոմիտեի հետ: Նույն ճանապարհը պետք է օգտագործվի նաև գերիների հետ կապված խնդիրը լուծելու համար: Կարևոր են նաև ՄԻԵԴ-ի ուղղությամբ կատարվող քայլերը: Դրանք որոշակի երաշխիքներ են ստեղծում և որոշակի պաշտպանություն են ապահովում կոնկրետ անձանց համար»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը, օգտվելով իր այս պահի դրությամբ ավելի ամուր դիրքերից բանակցային սեղանի շուրջ, լուրջ չի վերաբերվում պարտավորությունների կատարմանը, մի շարք դեպքերում արհամարհում է: «Ռազմական գործողությունների դադարից հետո 10 քաղաքացիական անձանց գերեվարելու մասին տեղեկություն ունենք: Սա ակնհայտորեն հակասում է պայմանավորվածություններին: Գերիների փոխանակման ուղղությամբ ևս գործուն քայլեր չենք տեսնում»:

«Բանակցություններն ընթանում են ոչ թե Ադրբեջանի և Արցախի կամ Հայաստանի միջև, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Եվ այդ առումով այն, որ անհետ կորած զինծառայողների ծնողները դիմել են ՌԴ դեսպանատանը, որոշակի տրամաբանություն կա նրանց գործողությունների մեջ»,- ասաց Խզմալյանը:

Հարցին, թե եռակողմ հայտարարությունն արդյոք հակասահմանադրական է, Արա Խզմալյանը նշեց. «Տեսնում եմ Սահմանադրության հետ հակասություններ: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունն անվավեր է առնվազն երկու պատճառով՝ նախ՝ համաձայնագիրը պարտադրվել է ուժի սպառնալիքի ներքո, երկրորդ՝ ՀՀ վարչապետը նման ձևաչափով իրավասություն չուներ համաձայնություն կնքելու ՀՀ տարածքի մասով, խոսքս Մեղրիի միջանցքին է վերաբերում: Անկախ իրավական ուժ ունենալ-չունենալուց, այսօր մեծ հնարավորություններ չկան խուսափելու այս պայմանագրով ստանձնած պայմանավորվածությունները կատարելուց»:

Արա Խզմալյանի խոսքով՝ տարածքների խնդիրը առկախված է մնում: «Քարտեզների և սահմանային գծերի վերաբերյալ կան հակասություններ Արցախի և Ադրբեջանի միջև… Բանակցությունների սեղանին պետք է լինի նաև տարածքների հարցը. չպետք է հաշտվել այս իրողության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում