Կանանց նկատմամբ բռնության սպառնալիքը սրվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ինքնամեկուսացման ընթացքում՝ ասում է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Գեդա Ֆաթհի Վալին:
Ըստ նրա՝ ավելի ու ավելի շատ կանայք են ընտանեկան բռնության ենթարկվում հարազատների կամ սենյակակիցների կողմից, իսկ կորոնավիրուսային ճգնաժամը միայն սրում է իրավիճակը:
«Շատ երկրներում մեկուսացումը մեծացրել է բռնության սպառնալիքը՝ սահմանափակելով կանանց մուտքը իրավապահ և դատական ծառայություններ», – ասել է ՄԱԿ-ի UNODC գործադիր տնօրենը: