Այն ինչ տեղի ունեցավ խորհրդի նիստում դա աբսուրդի վերջին գագաթն է , որևէ հիմնավորում, որ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ չկար,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո փոխանակ ռազմագերիների հարցերով զբաղվի, մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվի, որոնք թուրք զինվորականների հետ են բանակցում, որպեսզի մի քանի ժամ ավել մնան իրենց տներում, քաղաքական հաշվեհարդար է զբաղված»,- ասաց Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանն ունի իր քինախնդիր առաջնահերթությունները։