Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն՝ սաբոտաժ էր և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը

Պատերազմի օրերին բանակում հանցագործություն գործած բարձրաստիճան որևէ զինվորական մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, թեև զինվորները հստակ նշում են բարձիթողի վիճակի մասին։ Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ պատերազմի չորրորդ օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, հստակ խնդիրներ են մատնանշվել, և ոչ թե պետք է քրգործեր հարուցված լինեին, այլ այդ գործերն արդեն լուրջ առաջընթաց պետք է ունենային:

«Առաջին օրերին նույն Քանաքեռավանից մարդիկ են եկել ու ասել, որ այնտեղ մարդիկ կային, որ ասում էին՝ էս հողը տրված է, այդտեղ մի գնացեք: Այնպիսի բաներ են կատարվել, որ պետք էր դրան ուշադրություն դարձնել: Հազարավոր մարդիկ են դրա մասին խոսել, ես հիմա ընդամենը ընդհանրացնում եմ նրանց ասածը: Այդ մարդկանց պետք է փնտրեին, գտնեին, տեսնեին՝ ինչ է կատարվել: Զինվորը, կամավորը նևրոզ է տանում, որովհետև տեսել է, թե ինչ է կատարվում, իսկ իրավապահ համակարգը լուռ անտարբերությամբ հետևում է, թե ինչ է կատարվում»,- հավելեց փաստաբանը:

Անդրադառնալով մարդկանց բռնել-բաց թողնելու պրակտիկային՝ նա նշեց. «Նախ՝ ես չգիտեմ մարդկանց բռնելու ապացույցները, ինչ հիմնավորումներով են դրանք տեղի ունենում: Սաբոտաժային եղանակ են ընտրել, գուցե մտածում են՝ թույլ ապացույցներով վերցնենք, տանենք դատարան, դատարանն էլ բաց թողնի, մնա դատարանի վրա: Կարող է հակառակն է՝ ձերբակալման ու կալանավորման հիմքերը լուրջ են, բայց դատարանն է այս ամենն անում: Ես չեմ կարող ասել, թե ինչ կարգի ապացույցներ են հավաքում, բայց քանի որ նաև նախաքննական մարմինների նկատմամբ վստահություն չունեմ, ես չեմ կարող ասել, թե ամեն ինչում դատարանն է մեղավոր: Ես կասկածում եմ, որ եթե նախաքննական մարմինները լուրջ հիմնավորումներով են ներկայացնում, դատարաններն ինչու են այս կարգի մոտեցում ունենում, կամ ինչու չեն հանդես գալիս հայտարարություններով, ինչու դատարանների դրսևորած ենթադրվող սաբոտաժի մասին չեն ասում համապատասխան մարմիններին: Ես կարծում եմ, որ բոլորով համագործակցած ձախողում են»,- ասաց փաստաբանը:

Սաֆարյանը նկատեց, որ սա նորություն չէ,  երկու տարի այս մասին անվերջ բարձրաձայնել է, և բոլորն էլ գիտեն, որ Քոչարյանի գործով տուժողները դատարանի դահլիճ չեն գնում դատարանի պահվածքի համար, դատախազության անտարբերության համար, դատարանում ստեղծված անարդյունավետ քննության համար: Այդ ամենը իրար հետ կապված հանգամանքներ են: Ըստ նրա՝ եթե ժամանակին դրան ռեակցիա լիներ համապատասխան կառույցների կողմից, մենք այսօր այս վիճակը չէինք ունենա. «Հետևաբար եկեք անցյալի մեր մեղքերը և այսօրվա առաջացած հետևանքների միջև առկա կապը տեսնենք ու վերացնենք: Իսկ եթե չենք կարողանում վերացնել, ապա կարծում եմ՝ այս հանրապետությունն ավարտել է իր արդարադատությունը և լուրջ վախճան կունենա»:

Դիտարկմանը՝ զինծառայողները  նշում են, որ հրամանատարները լքել են դիրքերը՝ զինվորներին թողնելով մենակ, նշեց, որ ինքն էլ բազմաթիվ օրինակներ գիտի. «Կամ հրամանատարը ձեռքը տնկում է, ցույց տալիս ինչ-որ տեղ, որ գնան հերթափոխ անեն, մարդիկ չեն պատկերացել տարածքը, գնացել անիմաստ մահացել են, մի մասն էլ գերի է ընկել, չի պատկերացրել տարածքը։ Կամ կամավորներին  տանում ես առաջին գիծ և չես կանգնում ուղղություն ցույց տալիս, միայն ասում ես՝ էստեղ պետք է պաշտպանեք. այս կարգի բարձիթողի վիճակ է եղել միջանկյալ օղակում։ Որտեղ կազմակերպված են եղել, վիրավորներ ունեցել են, բայց զոհ չեն ունեցել։ Եվ կարևոր է հրամանատարի դերը, որովհետև նա միայն կարող է կողմնորոշել, մարտավարություն մշակել։ Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն, որ նման բացթողումներ են ունեցել կամ վախեցել են, կամ միտումնավոր են դա արել, որովհետև համատարած սաբոտաժ ենք ունեցել և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը, իշխանություն փոխվի, այլ կերպ հնարավոր չէ, մանավանդ, որ այսքան չինքնամաքրվելը հանգեցնելու է նրան, որ հանրության այս տապալված վիճակը շարունակվելու է  երկար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում