Tuesday, 26 10 2021
Մոսկվայում անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Հայաստանում 1 օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
00:45
Վլադիմիր Պուտինն ու Բորիս Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք չառաջացնել անհարկի խուճապ․ համայնքապետարան
00:30
Նաբերեժնիե Չելնի քաղաքի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել
Սյունիքի Ծավ գյուղում մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր է այրվել
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է
00:00
Չինաստանում երեք տարեկանից սկսած երեխաներին կպատվաստեն COVID-19-ի դեմ
23:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորության մասին
23:30
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել Է, որ երկիրը նոյեմբերից անցնելու Է նորմալ կյանքի
23:15
Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում Է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին
ՇՄՆ-ն «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում համագործակցության առաջարկ է անում
Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Բուհի միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ․ ԵՊԲՀ ռեկտոր
Անօդաչուների դեմ` «աստծու հույսով». 44-օրյա պատերազմ` օր 29
Covid-19-ից 40 տարեկան կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների
«Ես ապրում եմ…». ի հիշատակ հերոս Վազգեն Գալստյանի՝ ծնողները տեղծել են գիտակրթամշակութային հիմնադրամ
Սա հաշվի առեք, գուցե գնի հարցում որոշակի զեղչեր ստանաք անպիտան ծառայությունների համար
Արևմուտքը որևէ կերպ չի խոչընդոտելու պայմանագրային գործընթացներին
Արտակ Բեգլարյանը չի բացառում Արցախում պատվաստումները որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառումը
21:10
Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը
Դեռ շատ պայմանագրեր ունենք ստորագրելու․ ուզում ենք այնպես անել, որ հօգուտ մեր երկրի լինի․ Գագիկ Մելքոնյան
Սիրելի՛ աղջիկներ, մայրեր, կանայք, Ձեզ եմ դիմում խնդրանքով․ Անահիտ Ավանեսյան
Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը
ԱԺ նախագահը Նիկոսիայի քաղաքապետի հետ քննարկել է կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրությունների հարցեր
2022-ը խոստանում է մեծ եկամուտներ, ընդդիմությունը ձգտում է նոր «խրամատների». Լուրերի hիմնական թողարկում
Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Մենք պետք է ջարդենք նախորդների կարծրատիպերը, թե իբր իրենք հող չեն հանձնել

Հայաստանի կարգավիճակի խնդիրը. ինչ գիտե Պուտինը, որ չի ասում դեռ

Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ լավ նախադրյալներ են ստեղծվում արցախյան հակամարտությունը երկու ժողովուրդների շահերը հաշվի առնելով լուծելու համար։ Թե ինչն է ՌԴ նախագահին տալիս այդպիսի հայտարարության կամ եզրակացության հիմք, դեռևս պարզ չէ: Խոսքը, իհարկե, նախադրյալների մասին չէ, այլ երկու ժողովուրդների շահերի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ադրբեջանական շահերը բավականին հստակ ու տեսանելի են, իսկ ահա հայկական շահը, կարծես թե, լոկ այն է, որ պատերազմը դադարել է ոչ թե ամբողջ Արցախի կորստով, այլ մի մասի պահպանմամբ: Եթե ՌԴ նախագահը նկատի ունի այդ շահը, ապա, իհարկե, երկուստեք շահերն առկա են: Սակայն խոսել այդ մասին որպես շահ, այն էլ լինելով այդ «շահակիր» ժողովրդի ռազմավարական դաշնակից, ըստ էության ցինիզմ է: Այլ հարց է, եթե Պուտինը գիտե էլի ինչ-որ բան, որ իր շահի մասին դեռ չգիտե հայ ժողովուրդը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ այդպես էլ կմնա հայ ժողովուրդը առանց իմանալո՞ւ, թե՞ ինչ-որ մի օր կիմանա այդ մասին:

Իրավիճակը, իհարկե, չափազանց լուրջ, վտանգավոր և ողբերգական է՝ այդ ամենի մասին հեգնական խոսելու համար: Բանն այն է, որ այսօր իսկապես դրված է հայ ժողովրդի շահի խնդիր, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրում նկատելի է գործնականում բոլորի շահը, հայ ժողովրդից, հայկական շահից բացի: Կրկնենք, եթե մենք այդ շահ հասկացությանը մոտենում ենք պրագմատիկ, ոչ թե ցինիկ դիրքավորումով:

Նոյեմբերի 9-ի համատեքստում շատ պարզ է, թե ինչ են շահել կամ ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, անգամ Իրանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները, նույնիսկ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, բայց ոչ Հայաստանը: Հայաստանն անգամ հստակ սահմանային բաժանում դեռևս չի ստացել, Հայաստանը դեռևս չի ստացել հստակ հավաստիացումներ գերիների փոխանակման հարցում: Հայաստանը ստացել է միայն մարդասիրական օգնության խմբաքանակներ, ինչը էլ ավելի է թշվառ դարձնում ընդհանուր պատկերը: Մյուս կողմից, իսկ ինչպե՞ս պետք է ստանա Հայաստանն ավելին: Հայաստանն ավելին պետք է ստանա ավելին խոսելու պարագայում: Այսինքն՝ ավելին ստանալու համար առնվազն պետք է ուզել, պահանջել այդ ավելին, ինչը նշանակում է դնել հարցադրումներ, առաջ քաշել իրավունքի խնդիրներ: Դա առաջին հերթին նշանակում է կարգավիճակ և դրանից ածանցվող տարբեր հարցադրումներ: Առավել ևս որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան շատ հստակ, իսկ ԱՄՆ-ն բավականին թափանցիկ ակնարկով խոսել է դրա մասին, այդ խնդիրներին հետամուտ լինելու մասին: Այդ իմաստով, Հայաստանն առայժմ գործնականում լուռ է:

Մյուս կողմից պարզ է, որ հարցերը գտնվում են ՌԴ խնամքի ներքո, իսկ այդ երկրի նախագահը, եթե ինչ-որ բան գիտե, գոնե առայժմ չի ասում: Այդ պարագայում, իհարկե, ըստ էության ոչ թե Արցախի, այլ ընդհանրապես Հայաստանի կարգավիճակի հարցն է սեղանին: Այսինքն՝ ներկայումս ինչ կարգավիճակ ունի Հայաստանը արցախյան գործընթացում:

 

Լուսանկարը՝ «»Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում