Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմնականում կայունանում է: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի հետագա կարգավորման գործընթացին և հույս ունի, որ այդ կարգավորումը կլինի երկարաժամկետ և արդար:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը բուռն ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ղարաբաղում, ինչի արդյունքում զոհվել են Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ:
«Հիմա տարածաշրջան ուղարկված … Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների անվտանգությունը …», – նշել է Պուտինը: