Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին ասաց հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ուղղակի առաջին հերթին պետք է վերականգնվի պետական համակարգի գործունեությունը: 15 օր է անցել այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից, 15 օր շարունակ որևէ քայլ չի իրականացվել, մինչև դժբախտության մեջ գտնվող մեր հարյուրավոր հայրենակիցներ չգնացին Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, դրանից հետո՞ միայն պետք է պետությունը գործի անցներ: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որևէ հմտություն, ունակություն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա: