Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահեր… միանալ Ռուսաստանին, որ նորից կիսի՞

Գործող իշխանությունների հրաժարականը պահանջող 17 կուսակցություններից մեկի՝ «Մեկ Հայաստանի» նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ  Միութենական պետության ստեղծումը հնարավոր սցենարներից մեկն է։

Նույն Արթուր Ղազինյանը օրեր առաջ նշել էր նաև, որ անկախ նրանից, թե ով  կլինի ՀՀ իշխանությունը՝ Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը չեղարկել հնարավոր չի լինի, քանի որ դրա տակ ստորագրել է  նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ զարմանալի չէ, որ նման քաղաքական գործունեություն ծավալող ուժերի մասնակիցներն այդպիսի հայտարարություններ են անում: «Դրանք ուժեր ու անհատներ են, որոնք սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ժամանակի ընթացքում կարող ենք տեսնել, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների կողմից ամեն կերպ գովազդվում է, իսկ գիտական հանրությունն ընդհանրապես Ռուսաստանում գիտական աշխատանքներ է  ներկայացնում, որտեղ գովազդվում են Խորհրդային Միության վերականգնումը, հետխորհրդային տարածքի երկրների անկախությունից հրաժարման մղումը, և պատերազմից հետո էլ Ռուսաստանում  գործող, Ռուսաստանում բնակվող, սակայն հայկական արմատներով գործիչներ ու գիտնականներ զարմանալիորեն  հիացական հայտարարություններ էին տարածում, թե Հայաստանը վերադարձավ Ռուսաստանի գիրկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ նման անհատները, քաղաքական գործընթացների նման մասնակիցները Հայաստանում այն մարդիկ են, ովքեր  այլ երկրների շահերը սպասարկելու «գործակալներ են». «Ամենայն հավանականությամբ նրանք ֆինանսավորվում են տարբեր երկրներից ու փորձում են առաջ մղել այդ երկրների շահերը Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանում կան քաղաքական այնպիսի առողջ ուժեր, որոնք կարող են հասկանալ, որ այստեղ Հայաստանի շահի նշույլ ընդհանրապես չկա, և սպասարկվում են այլ երկրների շահերը Հայաստանում։ Շատ դեպքերում՝  իսկ այս դեպքում ևս, դա արվում է հակառակ Հայաստանի շահի ու պետականության։ Նման գործիչները պարզապես Հայաստանի հասարակությունում չպետք է տեղ ունենան  ու առհասարակ հասարակության շրջանակներում որևէ աջակցություն չպետք է ունենան»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝  նման նախադեպ եղել է. «Լենինն ու Աթաթուրքն էին այն ժամանակ ծրագրել, հետագայում Լեռնային Ղարաբաղը դարձավ ավտոնոմ մարզ Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ էր դա նշանակում։

Երբ Քելբաջարը, Լաչինը, Շահումյանի շրջանը, Գետաշենը, Արաքսի հովիտը դուրս էին թողնում ԼՂ ավտոնոմ մարզի սահմաններից, նույնպես քաղաքական ակցիա էր։ Այսինքն՝ մասնատել Հայաստանը։ Ղարսը՝ մի կողմում, Նախիջևանը՝ մի ուրիշ կողմում, Շահումյանի շրջանը՝ մի տեղ, Արաքսի հովիտը՝ ուրիշ տեղ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով՝ այս քաղաքականության հետևանքը դարձավ Սումգայիթն ու Բաքուն 1988 և 1990 թվականներին և 2020 թվականի հաշտության հայտարարությունը. «Արցախը՝ այդ ավտոնոմ մարզը, կիսել։ Հիմա փաստորեն առաջարկություններ կան միացնել այդ բաժանարարին, որպեսզի նա նորից կիսի, ի՞նչը կիսի։ Այսինքն՝ միացնել Հայաստա՞նը, Արցախը հանձնել Ռուսաստանի տնօրինությանը։ Դա կնշանակի հանձնել որպես հետագա  բանակցությունների ամեն ինչի զոհաբերման օբյեկտ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում