Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Սահմանամերձ 9 դպրոցներ պետական դրամաշնորհով կբարելավեն անվտանգության պայմանները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող են ճանաչվել.

  • Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոց
  • Սյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոց
  • Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

«Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ (նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել են 9-ը)։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում