Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով գտնվել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում։ Նա օրեր առաջ էլ այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Հատկանշական է, որ երկու այցերն էլ տեղի են ունեցել պատերազմից հետո և կարծում եմ կհամաձայնեք, որ ներկա իրողությունները, ստեղծված իրավիճակը տեսնելով մենք համոզվում ենք ևս մեկ անգամ, որ Մերձավոր Արևելքը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է: Պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց այն բացերը, որոնք տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքականությունն ունեցել է այս ուղղությամբ: Ինչո՞վ եք կարևորում նախագահի այս այցերը, ի՞նչ պետք է անել արաբական երկրների հետ մեր հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: