Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Մեր գործն ուրիշին չենք կարող թողնել. շտապ ու անցնցում փոփոխություններ են պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք արցախյան խնդրի շուրջ Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին։ Պե՞տք է արդյոք մենք մեր կողմից նպաստենք Ֆրանսիայի հավակնությանը Արցախում խաղաղության հաստատման ռեժիմի և հայ փախստականների անվտանգ վերադարձի գործընթացի հանդեպ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։

– Մենք ինքներս պետք է ամեն ինչ անենք մեր խնդիրները լուծելու համար։ Առաջինը պետք է մտածենք, թե փախստականների հարցն ինչպես ենք լուծում, Արցախի ճանաչման հարցն ինչպես ենք լուծում, մեր արտաքին քաղաքական ռազմավարությունն ինչպես ենք կառուցում։ Դրանից հետո  պետք է աշխատենք մեր բոլոր այն գործընկերների հետ, որոնց հետ հնարավոր է  աշխատել։ Հարցը հետևյալն է՝ մենք մեր առջև խնդիր դրե՞լ ենք։ Ցանկացած երկիր որևէ բան անելուց առաջ իր շահերն է հետապնդելու։ Նույնն էլ Ֆրանսիան՝ արդյոք մենք հիմա ունա՞կ ենք ճիշտ ընկալելու, թե Ֆրանսիան էլ որևէ բան անելուց առաջ ինչի համար է դա անում՝ մարդասիրակա՞ն, բարոյակա՞ն, թե՞ պարզապես քայլեր է անելու, որ այստեղ ու այնտեղ ճնշումներ բանեցնի։ Ես չգիտեմ, տեղի դիվանագետները կարող են ասել, ես կարող եմ ենթադրություններ ունենալ։ Եթե մեր առջև փախստականների խնդիրը դրված է, մենք պետք է այդ ուղղությամբ բոլորի հետ աշխատենք, ոչ միայն Ֆրանսիայի։

– Նկատելի է, որ Մինսկի խմբում տարբեր մոտեցումներ կան ձեռք բերված համաձայնագրի հետ կապված։

– Ցանկացած երկիր ունենում է իր կարծիքը։ Երեք երկիր նշանակում է երեք տարբեր կարծիք։ Այդ երեք կարծիքները կարող են համընկնել կամ,  տարաձայնություններ ունենալով, բանակցելով, գալ հասնել մեկ կարծիքի։ Բնական է, միշտ էլ հազարավոր  հարցերի շուրջ եղել են տարբեր կարծիքներ, բայց Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը լավ էր նրանով, որ երբ իրենք մի բան էին հայտարարում՝ դա երեքի համար էլ ընդունելի տարբերակ էր։

– Այժմ կարծես այնքան էլ այդպես չէ։

– Ես տեսել եմ, որ երեքն էլ կոչ են արել վերադառնալ բանակցային գործընթացի։ Դա ասել է և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը։ Կան հարցեր, որոնք պետք է այդ դաշտում լուծվեն։

– Կարգավիճակի հարցով մենք հիմա կարո՞ղ ենք ինչ-որ բան անել։

– Ոչ թե կարող ենք, այլ պետք է աշխատենք։ Կարգավիճակը միշտ էլ լինելու է մեր օրակարգում, և քանի դեռ կարգավիճակի խնդիրը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունը միշտ գոյություն է ունենալու։ Ենթադրենք, ինչ-որ երկիր ճանաչեց, ի՞նչ տարածքի հիման վրա, ո՞րն է հիմք ընդունելու։ Այդ ամենի շուրջ պարտավոր ենք աշխատել, ոչ թե կարող ենք կամ ոչ։ Մենք իրավունք չունենք հույսերով ապրելու ու մեր գործն ուրիշին թողնելու։ Պետք է կարողանանք հասկանալ, թե ճգնաժամից ինչպես ենք դուրս գալիս, որ կարողանանք ձևավորել ամբողջական հայկական ներուժ, որպեսզի այդ խնդիրները տանենք առաջ։ Դրա համար շատ շտապ փոփոխություններ են պետք։ Անցնցում, խաղաղ փոփոխություններ։ Պետք է ձևավորվի ճգնաժամային կառավարիչների խումբ։ Քո դիվանագետը կարող է գնալ ու աշխատանք տանել, երբ տնտեսություն ու միջոցներ կան։ Եթե այդ միջոցները չլինեն, մարդը ո՞նց է աշխատելու։ Պետք է հասկանանք, որ ճգնաժամերը բոլոր դաշտերում են։ Հին թիմով որևէ տեղ չենք կարողանալու հասնել։ Մեզ հիմա միասնություն է պետք, բայց այսօրվա իրավիճակը դրան չի տանում։ Ինչքան այսօրվա գործադիրը մնում է, այնքան ավելի շատ ենք պառակտվում, երկիրն ենք սկսում կորցնել։ Չպետք է նստենք ու ասենք ՝ կարո՞ղ է Ֆրանսիան օգնել, թե՞ ոչ։ Պետք է ամեն ինչ անենք, մեր խնդիրներն այնպես առաջ տանենք, որ ոչ միայն  Ֆրանսիան, այլև մնացած երկրները մեր կողքը կանգնեն ու  հայկական շահերից ելնելով լուծումներ առաջարկեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում