Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանը՝ մերձավորարևելյան «մատրիցայում». անխուսափելի կարիք

Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության պակտ են կնքել՝ թուրքական ագրեսիայից համատեղ պաշտպանության համար: Այդ մասին տեղեկությունը, առայժմ անանուն աղբյուրին հղում անելով, տարածել է Հունաստանում հայտնի լրագրող և ռազմական փորձագետ Անդրեաս Մունցուրուլիասը: Երբ և ինչպես կհաստատվի լուրը պաշտոնական մակարդակում՝ դեռ պարզ չէ, սակայն անկասկած է, որ այն մերձավորարևելյան ռեգիոնում տեղի ունեցող բավականին խորքային անվտանգային ռազմաքաղաքական տրանսֆորմացիաների դրսևորում է: Ընդ որում, անկասկած է, որ մերձավորարևելյան ռեգիոն ասվածը խոշոր հաշվով այլևս չունի այն դասական իմաստն ու բաժանումը, որ ընդունված էր: Այժմ մերձավորարևելյան ռեգիոնի, այսպես ասած, դասական տիրույթը ավելի լայն ու ընդգրկուն շրջանակի որոշակի մատրիցա է, որը ծածկում է հարակից մյուս ռեգիոնները՝ հյուսիսաֆրիկյան-միջերկրածովյանից մինչև կովկասյան: Ավելին, տեսանելի ապագայում, հաշվի առնելով Կովկասի գործընթացները, մեծ հավանականությամբ ընդգրկումը կտարածվի նաև Կասպիցի ավազան և կենտրոնասիական ռեգիոն:

Այդ ընթացքում «մատրիցայում» ծավալվում են իհարկե ուշագրավ զարգացումներ, որոնցից մեկն էլ հենց Հունաստան-ԱՄԷ պակտի մասին տեղեկությունն է: Ընդ որում, այն տարածվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի գործնականում հրաժեշտի շրջագայության ֆոնին, որ նա իրականացնում է եվրոպական և մերձավորարևելյան երկրներ: Ընդ որում, մերձավորարևելյան «մատրիցայի» երկրներ այցերի շրջանակում չորս երկրներից մեկն էլ ԱՄԷ-ն է, ուր այցելել է Պոմպեոն:

Միաժամանակ, այդ զարգացումները իրենց հերթին հատկանշական են արաբ-իսրայելյան հաշտության գործընթացի ֆոնին, որը բավականին աշխույժ ընթացք ստացավ Թրամփի նախընտրական արշավի գագաթնակետին, սակայն ներկայում հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ վարչակազմը, որ պատրաստվում է հեռանալ, նույն էնտուզիազմով կարո՞ղ է փորձել ավարտին հասցնել գործընթացը և ապահովել, օրինակ, Սաուդյան Արաբիա-Իսրայել հաշտություն: Ընդ որում, այս իմաստով եղան անանուն տեղեկություններ, որ Պոմպեոյի հովանու ներքո եղել են հանդիպումներ Իսրայելի վարչապետի և Սաուդյան Թագավորական տան միջև, իհարկե ոչ պաշտոնական:

Այս դինամիկ գործընթացները զարգանում են Հայաստանի համար դրամատիկ իրավիճակում՝ պատերազմի ծանր պարտություն և տարածքային կորուստներ, Կովկասի անվտանգության նոր ճարտարապետություն: Ահա այդ դրամատիկ իրողությունների ֆոնին էլ առավել հատկանշական է դառնում այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել մերձավորարևելյան ռեգիոնը՝ «մատրիցան», մասնավորապես արաբական աշխարհը: Ավելին, նոյեմբերի 15-ին նա փաստորեն բավականին անսպասելի այց էր կատարել հենց ԱՄԷ և հանդիպել Աբու Դաբիի թագաժառանգի հետ, իսկ նոյեմբերի 23-ին նախագահ Սարգսյանը դարձյալ անսպասելի աշխատանքային կարճատև այց կատարեց Հորդանան՝ մերձավորարևելյան «մատրիցայի» ևս մի առանցքային երկիր: Ի դեպ, հատկանշական է, որ նույն օրը Հորդանանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ և արցախյան իրավիճակը քննարկեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ:

Ինչ դեր ունի դրամատիկ իրավիճակում հայտնված Հայաստանը մերձավորարևելյան լայն ռեգիոնի, այսպես ասած, դասական «մատրիցայում»՝ հաշվի առնելով այն, որ Կովկասում Հայաստանի դերը ներկայումս գտնվում է ճակատագրական վերափոխումների փուլում, ընդ որում՝ բավականին անորոշություններով: Արմեն Սարգսյանի այցերի հիմքում դրվում է տնտեսական գործակցության և ներդրումների հեռանկարը, ինչի կարիքը հետպատերազմյան Հայաստանն ու Արցախն առավել ևս ունեն: Բայց նաև անկասկած է, որ ժամանակակից աշխարհում ներդրումներն ու քաղաքականությունը զգում են միմյանց անխուսափելի կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում