Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը, ով բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին: Մեր զրուցակիցը գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը: Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի և անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարևան գյուղ:

Այնուհետև, մնացյալ իրերն ու անասունները տեղափոխելու համար նորից Վազգենաշեն վերադառնալու ճանապարհին նրանց հայտնել են, որ գյուղում արդեն ադրբեջանցի զինվորականներ են: Վերադարձողներին թույլ չեն տվել գյուղ մտնել գոնե հագուստներ վերցնելու համար: Ըստ Ռամազյանի՝ այնուհետև տեղեկացել են, որ գյուղն ամբողջությամբ թալանել են, իսկ անասունները մորթել: «Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել»,-ասում է Ռամազայանը՝ հավելելով, որ մնացած անասնագլխաքանակով ապահովում են իրենց սննդի հարցը:

Վազգենաշենցի Ռամազյանների 8 հոգանոց ընտանիքը Վանաձորում հանգրվանել է հորաքրոջ երկսենյականոց տանը, որտեղ բնակվում են 14 հոգով:

«Ձմեռային հագուստներ չունենք: Բացի այդ, հորաքրոջս տանը բնակվելով, բավականին ավելացել է նրանց կոմունալ վճարների չափը: Ամաչում եմ, որ չեմ կարողանում ինչ-որ չափով օգնել նրանց: Ընտանիքի կարիքները հոգալու համար ցանկանում եմ վաճառել գյուղից տեղափոխած մանր ու խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդները չնչին գումարներ են առաջարկում»,-ասում է Ռամազյանը:

Նրա խոսքով` դիմել են Վանաձորի քաղաքապետարան, դիմում հայտ են լրացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար, սակայն առայժմ տեղեկություն չունեն, երբ կստանան: Ռամազյանը ապագայի հետ կապված հստակ ծրագրեր չունի։ Չկա աշխատանք, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար և երեխաների ուսման հնարավորություններ ու պայմաններ: Ցանկություն ունեն ընտանիքով կրկին վերադառնալ Արցախ՝ Ստեփանակերտ: Ներկայումս մտադիր է անձամբ վերադառնալ Ստեփանակերտ, վարձով բնակարան գտնել, այնուհետև տեղափոխել նաև ընտանիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում