Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում 100 հազար բնակչի հաշվով՝ մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերի քանակով:
Ըստ The New York Times-ի, Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում COVID-19-ի դեպքերի աճի միջին ցուցանիշը 3693.6 է, 100 հազար բնակչի հաշվով՝ 99:
Վրաստանում, նոյեմբերի 23-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 108.690 դեպք, 100 հազար բնակչի հաշվով՝ 2913:
Վրաստանից հետո տարածվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում են Լյուքսեմբուրգը (100 հազար բնակչի հաշվով՝ 90.6), Չեռնոգորիան (88.3), Սերբիան (79.4) և Անդորրան (72.4):