Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Եղածը ռուս-թուրքական գործակցության արդյունք է, ու Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Մինսկի խումբը չմիջամտի այս գործին

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ստեղծված բարդ իրավիճակում որո՞նք պետք է լինեն հետպատերազմական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Պետությունը ծանր վիճակում է, գիշեր-ցերեկ աշխատանք պետք է իրականացվի։ Պետք է շատ շտապ զբաղվել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները վերականգնելով։ Դա պետք է անել ծանրակշիռ թղթածրարով, որտեղ Ադրբեջանը պետք է ներկայացվի որպես ագրեսոր ու օկուպանտ պետություն։ Լավ աշխատանք իրականացնելու դեպքում նրանք կդատապարտեն Ադրբեջանի ագրեսիան Թուրքիայի միջամտությամբ։ Երկրորդ՝ բանակի շատ արագ վերակազմակերպում նոր փորձով ու նոր կոնցեպցիայով։ Երրորդ՝ պետականաշինության անհետաձգելի միջոցառումներ։ Իշխանությունը նոր նշանակումներ է անում ու դա պետք է անի շատ զգույշ, որպեսզի պետական ապարատում նոր իդիոտներ չհայտնվեն, որոնց ժողովուրդը կարհամարհի կամ կքննադատի։ Նոր իշխանության լեգիտիմության հարցը չափազանց զգայուն է։ Ամեն մի նշանակումից մեծ բան է կախված։ Ճակատ գնացած հայրենասեր ու ազնիվ մարդկանց պետք է շատ արագ ընդգրկել պետական ապարատի աշխատանքներին։ Բացի այդ՝ հատուկ քննության առարկա պետք է դարձնել ահաբեկիչների  ներկայությունը։ Ռուսները հետաքրքրվա՞ծ են դրանով, թե՞ ոչ։

– Իրավական պահանջատիրությունը պե՞տք է մեր ուշադրության կենտրոնում լինի։

– Առաջնահերթությունները ես նշեցի։ Եղածը ռուս-թուրքական գործակցության արդյունք է, ու Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Մինսկի խումբը չմիջամտի այս գործին, հարցի լուծումը մնա Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունում։

– Ձեր կարծիքով՝ դա՞ է պատճառները, որ ռուսական տարբեր շրջանակներ դեմ են արտահայտվում Ֆրանսիայի նախաձեռնություններին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կամ Նիդեռլանդների խորհրդարանի՝ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը։

– Այո, դժգոհ են։ Նույնիսկ եթե իշխանության վիճակը նեղ է, մեր լոբբիստական կառույցները պետք է շատ ակտիվ աշխատանք իրականացնեն։ 1920 թվականի Հայաստանի կիսումը հիշեք Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Հիմա էլ Արցախը կիսեցին իրար միջև։ Մինսկի խումբը պետք է բացահայտի այս գործարքի մանրամասները։ Մենք այս գործընթացները պետք է արագացնենք մինչև Միացյալ Նահանգներում նոր նախագահի պաշտոնավարումը, հունվարի վերջը։ Միջազգային ֆոնը այս հարցի շուրջ պետք է փոխվի։ Հայկական կողմը Մինսկի խմբի շրջանակներում ոչ մի զիջում չպետք է անի՝ ո՛չ ռուսականին, ոչ էլ մնացածին։ Ռուսաստանը խնդիր ունի՝ եթե հարցը դիտվեց Մինսկի խմբի շրջանակներից դուրս, ինքը կարող է դիտվել որպես օկուպանտ պետություն։ Դրա համար էլ հիմա խառնվել են իրար, Պուտինի հարցազրույցներն իրար հետևից պատահական չեն։ Պուտինի ամեն մի խոսքն այնպես են մեկնաբանում՝ կարծես հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, բայց նրա մեկնաբանությունները չպետք է մեզ կառավարեն, ու ինքը շատ արագ բարեկամի տեսք ունենա։

Մի բան կա՝ ցանկացած գործողության հիմքում Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային պետական շահերն են որպես չափորոշիչ, այլ բան չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում