ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ղրիմում, զբոսաշրջային սեզոնին, ոստիկանությանը և հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել չորս ահաբեկչություն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների լավ համակարգված աշխատանքը հնարավորություն տվեց կանխել ահաբեկչական բնույթի ութ հանցագործություն, այդ թվում` չորս ահաբեկչական գործողություն»,- ասել է Պատրուշևը:
Նա հավելել է, որ վերջին ամիսներին անվտանգության ծառայությունները թերակղզում հատուկ ուշադրություն են դարձրել հյուրանոցների անվտանգությանը, իսկ դատախազությունն արձագանքել է շենքերի հակաահաբեկչական անվտանգության ոլորտում խախտումների բոլոր դեպքերին: