
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքը չի կարող «տապալել համակարգը» և պաշտոնանկ անել իրեն: Դա կարող են անել միայն իրենք՝ բելառուսները՝ գործող օրենքների և սահմանադրության հիման վրա:
Նա այս հայտարարությունն արել է օտարերկրյա դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողությանը ելույթի ժամանակ: Ըստ նրա, վերջին ժամանակներս արևմտյան երկրները շատ են անհանգստանում Բելառուսի զարգացման համար, ուստի Բելառուսի իշխանությունների և նախագահի վրա «ազդեցության տարբեր սխեմաներ» են կառուցում:
«Հասել են այն կետին, որ պատրաստ են այս գործընթացին ներգրավել Ռուսաստանին, բայց չգիտեն ինչպես: Ես այս հայտարարությունն անում եմ երկաթե փաստերի հիման վրա, ինչպես ասում են Չինաստանում»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է BelTA-ն:
Սակայն, ինչպես շեշտել է նա, հանրապետության նախագահին հնարավոր է իշխանությունից հեռացնել միայն մեկ եղանակով՝ օրինական:
«Հուշում եմ հնարավոր ուղին, այն մեկն է, ուրիշը չկա. միայն բելառուս ժողովուրդը կարող է դա անել այսօր գոյություն ունեցող օրենքների և Բելառուսի սահմանադրության հիման վրա»,- նշել է պետության ղեկավարը: