Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ տվեցին վերջին հաղթանակները. Հայաստանի հավաքականի իրական վարկանիշը…

Դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում տեղի կունենա 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 երկրները կբաժանվեն 10 ընտրական խմբերի միջև, որոնցից հինգում հանդես կգան 5-ական, իսկ մյուս հինգում՝ 6-ական թիմ: Խմբերի հաղթողներն անմիջապես կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև 2020թ. ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի լավագույն երկու հավաքականները, որոնք աշխարհի առաջնության ընտրական խմբերում չեն զբաղեցնի առաջին երկու տեղերը, անցումային խաղերում կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:

Նախօրեին ՖԻՖԱ-ն հրապարակել էր վիճակահանության զամբյուղները, որոնք կազմվել են ըստ հավաքականների վարկանիշի։ Հայաստանի հավաքականը հայտնվել է 5-րդ զամբյուղում Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Ադրբեջանի, Էստոնիայի, Ղազախստանի, Կոսովոյի, Լիտվայի, Լատվիայի և Անդորրայի հավաքականների հետ միասին։ Սա նշանակում է, որ վիճակահանության արդյունքներով թվարկված հավաքականներից ոչ մեկը մերոնց բաժին չի հասնի։

Առաջին զամբյուղում տեղ են գտել Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների ազգային թիմերը։ Երկրորդ զամբյուղում են Շվեյցարիան, Ուելսը, Լեհաստանը, Շվեդիան, Ավստրիան, Ուկրաինան, Սերբիան, Թուրքիան, Սլովակիան և Ռումինիան։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Ռուսաստանը, Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Հյուսիսային Իռլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Շոտլանդիան, Հունաստանն ու Ֆինլանդիան։ 4-րդ զամբյուղում տեղ են գտել Բոսնիա և Հերցեգովինան, Բելառուսը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Իսրայելը, Սլովենիան, Լյուքսեմբուրգը, Վրաստանը։ Վերջապես ամենացածր՝ 6-րդ զամբյուղում են Մալթան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Ջիբրալթարը և Սան Մարինոն։

Չնայած ՖԻՖԱ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել նոյեմբերի դասակարգման աղյուսակը, այնուամենայնիվ կազմված զամբյուղները վկայում են, որ Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի տարած վերջին հաղթանակները էապես չեն ազդել վարկանիշի վրա։ Ավելի ստույգ, եթե ՖԻՖԱ-ի հրապարակած վերջին վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 101-րդն էր, ապա այս պահին 99-րդն է։ Փաստորեն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների արդյունքում մերոնք առաջադիմել են ընդամենը երկու հորիզոնականով։ Այս հաշվարկում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ են կայուն ելույթներ գոնե մեկ տարվա կտրվածքով։ Նույն Վրաստանի ազգային հավաքականը, որը Ազգերի լիգայի խաղարկությունում բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով, գտնվում է ավելի բարենպաստ՝ 4-րդ զամբյուղում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականը, հաղթելով C դիվիզիոնի 2-րդ ենթախմբում, ձեռք բերեց B դիվիզիոնում խաղալու իրավունք։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը գերազանցում է այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Թուրքիան, Սլովակիան, Բուլղարիան, բայց… Եթե աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվի 5 հավաքականներից կազմված ենթախմբում, մենք կունենանք ամենացածր վարկանիշը։ 6 հավաքականներից կազմված խմբում ընդգրկվելու պարագայում մեզ բաժին կհասնի կարգով ավելի ցածր մրցակից 6-րդ զամբյուղից։ Փաստ է, որ առաջիկա մրցաշարը մեզ համար բավական բարդ է լինելու։

Ինչ խոսք, վիճակահանությունից շատ բան է կախված, բայց մեծ հաշվով աշխարհի առաջնության ընտրական փուլում բարձր արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է լինելու հաղթել բարձրակարգ՝ այդ թվում նաև թոփ հավաքականների։

Ազգերի լիգայի խաղարկությունը մեզ համար ինդիկատոր էր՝ պարզելու համար հավաքականի իրական ներուժը։ Վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ Խոակին Կապառոսին հաջողվել է ձևավորել մարտունակ կոլեկտիվ, որը, կարծում ենք, կկարողանա արժանի պայքար մղել։ Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Եղավ մի պահ, երբ մեր ընտրանին իրական հնարավորություն ուներ երկրորդ հորիզոնականի համար պայքարելու, բայց անցյալ տարվա հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում ձախողվեցինք։ Հիմա կարծես ունենք նոր՝ բալանսավորված հավաքական։

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը կմեկնարկի գալիք տարվա մարտին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում