Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Փաշինյանը ադեկվատ չէ իր ցնորամիտ երազանքներով․ իսկ ցույց անողները պարզապես իշխանության հոտ են առել

Ծանր օրեր ենք ապրում․ ներքաղաքական կյանքում և փոփոխություններ կան, և փոփոխություններ չկան։ Մի տեսակ տուրբուլենտ իրավիճակում ենք հայտնվել։ Դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է կառավարության անդամներին՝ արտգործնախարար, պաշտպանության նախարար, սոցապնախարար, կրթության նախարար և այլն։ Այս փոփոխությունները ինչի՞ն են միտված՝ թուլացնելո՞ւ վարչապետի հրաժարականի պահանջը, թե՞ իսկապես ստեղծված իրավիճակում ավելի արդյունավետ գործելու համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ:

«Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է մեղավոր այս պարտության համար, կարող է նրան հեռացնել: Բայց ինձ թվում է՝ հանրությունն այդպես չի կարծում: Ինչքան էլ Արայիկ Հարությունյանն անհաջողակ նախարար էր, հաստատ նա չի մեղավորը»,- ասաց վերլուծաբանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ինքն է այս պարտության գլխավոր պատասխանատուն, նախադասությունը կիսատ է թողել. «Դա պետք է ենթադրեր գործողություններ: Նմանատեպ աղետի համար, ինչի առջև մենք կանգնեցինք, պատասխանատվության միակ ձևը հեռացումն է իշխանությունից»:

Դավիթ Հովհաննիսյանը ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է հայտարարի, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ. «Սակայն նա կտրված է իրականությունից: Նա ինքն իր համար մի ցանկալի իրողություն էր ստեղծել, որ կարող էր հաղթել այդ պատերազմում, և առանց ռեսուրսների ռեալ հաշվարկների գնացել էր պատերազմի՝ արհամարհելով բոլոր զեկույցները, ազդակները: Ինքը իր մեջ երևի հավատացել է, որ պետք է դառնա նոր Տիգրան Մեծ և հաշվի չի առել ոչինչ: Ես չեմ տեսնում այստեղ որևէ ադեկվատ հաշվարկ»:

Մեր դիտարկմանը, թե որ ուղղությամբ պետք է գնա հանրության ողջամիտ հատվածը, վերլուծաբանն ասաց. «Այդ 17 ուժերի հանրահավաքին երբեք մարդ չի գնա, նույնիսկ ամենաանհավանական արհավիրքները եթե պատահեն Հայաստանին, որովհետև կոնկրետ այս հարցի դեպքում իրենք էլ են մեղավոր, և հետո այն օրակարգը, որ իրենք դրել են՝ «Նիկոլ, դավաճան», հասարակության ողջամիտ մասը չի կիսում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ նոյեմբերի 9-ի ստորագրությունը եղել է Նիկոլ Փաշինյանի միակ ռացիոնալ քայլը ԼՂ հարցում այս ամբողջ 2.5 տարվա ընթացքում. «Նա այդ որոշմամբ փրկել է Արցախը ամբողջական կորստից: Դա մի բան էր, որ ինքը պետք է աներ պատերազմի երրորդ-չորրորդ օրը: Ուստի ողջամիտ մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի սխալը ոչ թե այդ նվաստացուցիչ համաձայնագրի կնքումն էր, այլ այն, որ նա գնացել է արկածախնդրության ու անհեռանկարային որոշման և թույլ է տվել այդ պատերազմը: Նա դարձել էր ավելի հայդատական, քան հայդատականներն էին, ավելի դաշնակ, քան դաշնակներն էին»:

Վերլուծաբանը կարծում է, որ ազգային խայտառակություն է, որ չես կարողանում քո հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ունենալով դրա համար բազմաթիվ գործիքներ, և որոշում ես մարդկանց տանել պատերազմի. «Լուծումը մեկն է՝ այս աղետի պատասխանատուն պետք է հեռանա, և ողջամիտ ժամկետներում պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ»:

 

Մանրամասն` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում