Անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց են՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ են ակնկալում ՌԴ իշխանություններից։
Դեսպանության շենքի մոտ հավաքված ծնողները վստահեցնում են, որ հայաստանյան բոլոր մարմիններն իրենց սպառել են և որոշել են դիմել ՌԴ։
Պահանջում են, որ հնարավորինս արագ Վլադիմիր Պուտինն իրենց անձամբ աջակցի։
«Ռուսական կողմին՝ Վլադիմիր Պուտինին խնդրում ենք, որպեսզի ինքը աջակցի և ինչ որ ձևով ազդի Ադրբեջանի կառավարության վրա, որ թողնեն Կարմիր խաչը և խաղաղապահ զորքերը մտնեն Հադրութ և Ջաբրայիլ, որպեսզի կարողանան զոհված հերոսների դիերը դուրս բերեն»,- ասաց Եղիշե Զաքունցը։