Պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները այսօր հավաքվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:
«Մենք եկել ենք դեսպանատուն, որպեսզի խնդրենք ռուսական կողմին միջամտեն, այս խնդիրներին լուծում տան, իրենց միջամտությամբ գործողությունները շարունակվեն մնացած հատվածներում ևս»,- նշեց ծնողներից մեկը և հավելեց, որ Ղարաբաղում գտնվող իրենց ծնողների խմբի թարմ տվյալներով այնտեղ ոչ մի գործողություն այսօր չի կատարվում:
Նրանք հավաստիացրին, որ իրենց պահանջն անփոփոխ է՝ իրենց զավակներին են ուզում. «Պահանջելու ենք այնքան, մինչև մեր պահանջը բավարարեն»:
Մանրամասն՝ տեսանյութում: