Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սերին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սաուդյան Արաբիայում «Արամկո» ընկերությանը պատկանող նավթի բաշխիչ կայանը թիրախավորել են «Երուսաղեմ 2» բալիստիկ հրթիռով:
Այս մասին խոսել է նաև Սաուդյան Արաբիայի իշխանական պաշտոնյաներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ: Նա հայտնել է, որ հրդեհը եղել է ահաբեկչական հարձակման հետևանք, որն իրականացվել է հրթիռով:
Սաուդյան Արաբիայի «ՍՊԱ» լրատվական կայքի հաղորդմամբ, ըստ պաշտոնյայի՝ այսպիսի ահաբեկչական հարձակումների նպատակն է թիրախավորել համաշխարհային տնտեսությունը, նավթային պաշարները և համաշխարհային կայունությունը:
Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 23-ին տեղական ժամով 03:50-ին Ջիդդայի հյուսիսում գտնվող նավթի բաշխման կայանում վառելիքի բաքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով վիրավորներ և զոհեր չկան: