Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

«Գործարարների հետ վարչապետի հանդիպումը մի քիչ շուտ էր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

– Պարոն Մակարյան, վարչապետ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ներդրումային միջավայրի վերականգնման համար։

Իմ կարծիքով՝ մի քիչ շուտ է հանդիպել, կարելի էր մի քիչ ավելի ուշ հանդիպել, ավելի կայուն վիճակում հանդիպել. ինչու, որովհետև կարևոր է՝ մենք ինչ ծրագրեր ենք ուզում կազմել երկու տարվա համար, և շատ կարևոր է, որ այդ ծրագրերի հաջողությունները նաև պայմանավորված լինեն նրանով, թե ինչ ենք ցանկանում կատարել այդ հանդիպումների արդյունքում։ Օրինակ՝ իմ կարծիքով, առաջին հերթին գործարար միջավայրը կարելի է  հեշտացնել, պարտադիր չէ, որ հարկերը նվազեցվեն, բայց գոնե որոշ բաներ Հարկային օրենսգրքում պետք է փոխել: Երկրորդ՝ եկող տարվա բյուջեն շատ պասիվ ու պահպանողական բյուջե է, որտեղ միայն սոցիալական բաղադրիչն է ընդգծված, բայց պետությունը միայն սոցիալական վճարներ տալով չպետք է սահմանափակվի: Միայն սոցիալական աջակցության ծրագրերով մենք շատ առաջ չենք գնա: Պետք է տնտեսական աճի, տնտեսական զարգացման որոշակի մոդելներ դնել սեղանին:

– Գործարարների հետ այսպիսի հանդիպումների արդյունքում իրատեսակա՞ն է ակնկալել ներդրումների իրականացում:

– Հիմա մի քիչ շուտ է, պետք է ավելի ուշ հանդիպեր, երբ կլինեին իմ նշած տնտեսական զարգացման մոդելները: Նախկինում էլ եղել են գործարարների հետ հանդիպումներ, և նախկինում էլ այդ հանդիպումներից կարծես թե երկու կողմերն էլ դժգոհ էին: Այսինքն՝ շատ կարևոր է, թե ինչ խնդիրներ են դրված սեղանին, և ինչ ենք ուզում ստանալ դրանք լուծելու արդյունքում: Այդ հանդիպումները ակտիվ ցանկություններով, ակտիվ գաղափարների շուրջ չպետք է կայանան, դրանք արդյունք չեն տա: Նորից ասեմ՝ հիմա բյուջեն է նախագծվում, պետք է վարպետորեն ճիշտ նախագծեն, նախատեսեն նպատակային խնդիրները, որոնք կունենան տնտեսության խթանման, ձեռնարկությունների զարգացման հնարավորություններ: Երկրորդ՝ բյուջեն պետք է նպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, որպեսզի ձեռնարկատիրությունը զարգանա, որ լինեն աշխատատեղեր, արժանապատիվ աշխատանք:

Երրորդ՝ գյուղատնտեսության ոլորտում, քանի որ Արցախում տարածքներ կորցնելու պատճառով մարդկանց մի մասը կարող է աշխատանք չգտնել այնտեղ կամ չկարողանան տեղավորվել ֆիզիկապես, իրենց պետք է թեկուզ ժամանակավորապես տեղավորել Հայաստանի մարզերում: Որոշակի հողերի տրամադրումը, նրանց որոշակի հողերի կցելը, գյուղաշխատանքներում ներառելը կարևոր կլինեն նրանց զբաղվածության համար: Նրանց մեծ մասը հենց գյուղացիներ են, և Երևանի պայմաններում նրանք կարող է դժվարանան աշխատանք գտնել: Նաև շինարարական նախագծերը պետք է զարգացնել, Հայաստանի ու Արցախի պետական գնումները կարելի է միասին անել, միասնական ծրագրեր արվեն: Հիմա գուցե այս ուղղություններով քննարկումներ գնան գործարարների հետ: Իսկ հենց այնպես հանդիպումներից ես ակնկալիքներ, խոշոր հաշվով, չունեմ: Ես կնախընտրեի, որ այս հանդիպումները մի փոքր ավելի ուշ լինեին:

– Փոքր ու միջին բիզնեսի վիճակն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:

– Փոքր ու միջին բիզնեսի զգալի մասն առևտրով է զբաղվում, ներկրումով ու վաճառքով, այդ թվում նաև Թուրքիայից բերվող ապրանքների, հետևաբար հիմա փոքր բիզնեսը կարող է որոշակի դժվարություններ ունենալ: Մյուս կողմից էլ՝ ժողովրդի գնողունակությունն է ընկել, որոշակի գնաճ է տեղի ունենում: Այսինքն՝ առևտրային կետերը, խանութները ևս կարող են դժվարություններ ունենալ: Հետևաբար պետական ծրագրերը հիմա պետք է ուղղվեն հենց այդպիսի ոլորտների վրա: Մի քանի ոլորտներ կարող են շատ էական դերակատարություն ունենալ  Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովելու հարցում, և պետք է այդ մի քանի ոլորտներին շատ լուրջ թիկունք կանգնել, օգնել, որ այդ ոլորտները զարգանան և մյուս ոլորտներն էլ կարողանան իրենց հետևից քաշել:

– Ո՞ր ոլորտների մասին է խոսքը:

– Օրինակ՝ շինարարությունը, շինարարական նյութերի արտադրությունը շատ կարևոր ոլորտ է: Մյուս կողմից՝ քանի որ Թուրքիայից մենք այլևս մեծ քանակի ապրանքներ չենք բերելու, հետևաբար տեքստիլի կարի արտադրության զարգացումը շատ էական է: Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ Արցախում կարող են մեծ պահանջարկ ունենալ անկողինը, սավանները, հագուստը և այլն: Այսինքն՝ կարի ոլորտը կարող է զարգանալ նաև Արցախում: Նաև պետք է իրականացվեն ճարտարագիտական, արդյունաբերական ծրագրեր, որոնց մեջ կներառվի նաև մեքենաշինական որոշ ճյուղերի զարգացումը, այդ թվում՝ պաշտպանական տեխնիկայի մասով: Այս մի քանի ոլորտները էականորեն կփոխեն իրավիճակը: Տուրիզմը գերակա ոլորտ պետք է համարվի, և դա պետք է երևա բյուջեում: 2020 թվականը կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով կորցրեցինք, 2021 թվականը էլի պասիվ ու պահպանողական տարի է լինելու, և մենք 3 տարի այսպես շարունակաբար կորցնում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում